Ուսանողական բողոքի ցույցեր Բանգլադեշում. կան տասնյակ մարդկային կորուստներ, հարյուրավոր վիրավորներ, հեռուստաընկերության շենքն այրվում է

Լուրեր

07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
Բոլորը

Բանգլադեշի իշխանությունները բարձր սպառնալիքի ռեժիմ են սահմանել ողջ երկրում։ Համացանցը գրեթե ամենուր անջատված է, իսկ որոշ հատվածներում չեն աշխատում նաև հեռախոսագծերը ։ Նման միջոցառումները կապված են արդեն մի քանի օր շարունակվող ուսանողական բողոքի ակցիաների հետ։ Մայրաքաղաք Դաքքայում ցուցարարների և ոստիկանների միջև դաժան բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հինգշաբթի Դաքքայում հրդեհվել է պետական BTV հեռուստաընկերության շենքը։ Իշխանությունները նշում են, որ հրկիզումը սկսել են ցուցարարները:

Հեռուստաընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հաղորդագրություն է հայտնվել, որ ներսում մարդիկ կան, որոնք չգիտես ինչու չեն կարողացել դուրս գալ։ BTV-ի ղեկավարությունը օգնություն է խնդրում հրշեջներից։

Բանգլադեշի տեղեկատվության նախարարը հայտնել է, որ հեռարձակումները դադարեցվել են, իսկ անձնակազմի մեծ մասը լքել է շենքը:
Ուսանողները դուրս են եկել փողոց՝ պահանջելով փոխել համակարգը, որով պետական հատվածի աշխատատեղերի մեկ երրորդը վերապահվում է 1971 թվականի Պակիստանից անկախության պատերազմի վետերանների հարազատներին:

Ուսանողները գործող կարգն անվանում են խտրական և պահանջում են, որ աշխատանքի ընդունումը հիմնված լինի թեկնածուի որակավորման վրա:

Հարյուրավոր մարդիկ Հնդկաստանում դուրս են եկել փողոց՝ ի նշան համերաշխության բանգլադեշցի ուսանողների։ Համայն Հնդկաստանի դեմոկրատ ուսանողների կազմակերպությունը (AIDSO) զանգվածային երթեր է կազմակերպել Կալկաթայում:

Փորձելով ճնշել բողոքի ցույցերը՝ իշխանությունները հինգշաբթի կտրել են բջջային ինտերնետը ողջ երկրում: Սակայն դա չի օգնել, ընդհակառակը, ըստ բժիշկների, ամենից շատ մարդիկ մահացել են հինգշաբթի օրը. անկախ աղբյուրները նշում են, որ բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր, ընդհանուր առմամբ, զոհվել է 32 մարդ։

Նախորդ գիշեր Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան ուսանողներին հանգստության կոչ է արել, սակայն իրավիճակը միայն վատթացել է։

Հինգշաբթի օրը ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել ուսանողների նկատմամբ, որոնք կենդանի շղթաներ են կազմել փողոցներում:

BTV-ի ներկայացուցչի խոսքով՝ հեռուստաընկերության շենք ներխուժած ուսանողները դրանից առաջ հրկիզել են ոստիկանական բաժանմունքը։
«Նրանք հետապնդել են ոստիկաններին, երբ նրանք փորձել են ապաստան գտնել BTV-ի շենքում», – հայտնել է նա AFP-ին՝ նշելով,- «Զայրացած ցուցարարներն այստեղ քաոս են առաջացրել»։

Տեղեկատվության նախարարի խոսքով՝ ոստիկաններն ու անվտանգության ուժերը շրջափակել են շենքը, սակայն դեռևս վճռական ուժ չեն կիրառել։ Այնուամենայնիվ, դա կարող է անխուսափելի դառնալ, եթե ուսանողները չնահանջեն: