Օգտահաշիվներ առանց գաղտնաբառերի․ Apple-ը, Google-ը և Microsoft-ը հայտարարել են գաղտնաբառերի վերացման նախաձեռնության մասին

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Դուք է՞լ եք դժվարությամբ հիշում տարբեր օգտահաշիվների գաղտնաբառեր, պարբերաբար կորցնում դրանք, ապա փորձում վերականագնել, երբեմն հաջողում, երբեմն էլ՝ ոչ։ Դուք նույնպե՞ս հոգնել ենք երկգործոն վավերացման, SMS հաղորդագրությամբ և էլ․ փոստին եկող նամակներով ձեր ինքնությունը հաստատելուց։ Այսպես են կարծում նաև տեխնոլոգիական մեգահսկաները, որոնք համատեղ քայլեր են ձեռնարկում՝ հրաժարվելու օգտահաշիվների մուտքի համար կիրառվող գաղտնաբառերի ավանդական մեթոդից։

Apple-ը, Google-ը և Microsoft-ն առաջարկում են հրաժարվել անձնական տվյալների պաշտպանության դասական մեթոդներից՝ հօգուտ կենսաչափական նույնականացման մեթոդների և օգտագործողի անմիջական ներկայության հետ կապված ավելի առաջադեմ մեթոդների։ Համացանցը բոլորի համար ավելի անվտանգ և օգտագործելի դարձնելու համատեղ ջանքերով՝ Apple-ը, Google-ը և Microsoft-ն հայտարարեցին FIDO Alliance-ի և World Wide Web Consortium-ի կողմից ստեղծված առանց գաղտնաբառի մուտքի ընդհանուր ստանդարտի աջակցությունն ընդլայնելու իրենց մտադրության մասին, որը, ըստ նրանց, թույլ կտա «ավելի արագ, ավելի հեշտ և անվտանգ մուտքեր»:

Ընկերությունների ներկայացուցիչները նշել են անվտանգության հետ կապված խնդիրները՝ որպես փոփոխության հիմնական շարժիչ ուժ՝ գաղտնաբառերի օգտագործումը կապելով ֆիշինգի, խարդախությունների, հաքերների և անվտանգության այլ ռիսկերի հետ: Միայն գաղտնաբառով նույնականացումը համացանցում անվտանգության ամենամեծ խնդիրներից մեկն է, և այդքան շատ գաղտնաբառերի կառավարումը դժվար է սպառողների համար, ինչը հաճախ ստիպում է սպառողներին նորից օգտագործել նույն գաղտնաբառերը տարբեր ծառայություններում: Այս թույլ կողմերը վերջին տարիներին հանգեցրել են երկգործոն նույնականացման և գաղտնաբառերի կառավարման ծրագրերի աճի, ինչպես նաև անցաբանալիների, որոնք կարող են օգտագործվել տարբեր սարքերում:

Այնուամենայնիվ, փորձագետներն ասում են, որ այս նոր մեթոդը կառաջարկի անվտանգության լրացուցիչ մակարդակ՝ մուտքերն ուղղակիորեն կապելով սարքերին (ի տարբերություն հեռավոր սերվերի միջոցով տվյալներ ուղարկելու և ինքնությունը հաստատելու անհրաժեշտության)։ Ընդլայնված ստանդարտների վրա հիմնված հնարավորությունները վեբկայքերին և հավելվածներին հնարավորություն կտան առաջարկել ծայրից ծայր գաղտնագրում (end-to-end encription) առանց գաղտնաբառի կիրառման: Օգտատերերը մուտք կգործեն միևնույն գործողությունների միջոցով, որոնք նրանք կատարում են ամեն օր մի քանի անգամ, օրինակ՝ մատնահետքի կամ դեմքի պարզ հաստատման կամ սարքի PIN կոդի միջոցով: Այս մեթոդը կոչվում է նույնականացում անցաբանալիի (Passkey) միջոցով:

Անցաբանալին նույնականացման ժամանակակից մեթոդ է, որն ուղղված է առցանց հաշիվների ավանդական գաղտնաբառերը փոխարինելուն: Այն օգտագործում է հանրային բանալիների գաղտնագրումը՝ բարձրացնելու անվտանգությունը և պարզեցնելու մուտքի գործընթացը: Երբ տեղադրվում է գաղտնաբառ, ստեղծվում է մի զույգ գաղտնագրային բանալի՝ ծառայության սերվերում պահվող հանրային բանալին և օգտագործողի սարքում պահվող մասնավոր բանալի:
Մուտք գործելու համար օգտատերերը նույնականացվում են՝ օգտագործելով կենսաչափական մեթոդները (օրինակ՝ մատնահետքը կամ դեմքի ճանաչումը) կամ սարքի PIN-ը: Այս մեթոդը երաշխավորում է, որ մասնավոր բանալին երբեք չի հեռանում/անհետանում սարքից՝ դարձնելով այն դիմացկուն ֆիշինգի և հաքերային հարձակման փորձերին:

Հարյուրավոր տեխնոլոգիական ընկերություններ և ծառայություններ մատուցողներ ամբողջ աշխարհից աշխատել են FIDO Alliance-ի և W3C-ի շրջանակներում՝ ստեղծելու առանց գաղտնաբառի մուտքի ստանդարտներ, որոնք արդեն աջակցվում են միլիարդավոր սարքերում և բոլոր ժամանակակից վեբ բրաուզերներում: Apple-ը, Google-ը և Microsoft-ը ղեկավարել են այս ընդլայնված հնարավորությունների զարգացումը և այժմ աջակցություն են ստեղծում իրենց համապատասխան հարթակներում: Այս փոփոխություններն այժմ կյանքի են կոչվում մեգահսկաների կողմից, որոնց ազդեցությունն արդեն շատերը զգում են իրենց նոր սմարթֆոններում, համակարգիչներում և բազմաթիվ առցանց ծառայություններից օգտվելիս։