Հայաստանում լրատվական դաշտը թափանցիկության ու հաշվետվողականության խնդիր ունի․ Ֆրանկ Հեսս

Լուրեր

23.09.2026 | 23:23
Վթարվել է Արզական-Քանաքեռ-Զովունի ջրատարը
23.09.2026 | 23:13
Միրզոյանն ու Սիրիայի ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը
23.09.2026 | 22:58
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում 
23.09.2026 | 22:45
Հայտնի է՝ վաղը որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
23.09.2026 | 22:43
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը
23.09.2026 | 22:33
Ավելի քան 60 հազար քաղաքացի մասնակցել է Անկախության 35-ամյակին նվիրված Երևանի միջոցառմանը․ ԿԳՄՍՆ
23.09.2026 | 22:15
Թուրքիայում տղամարդու են ձերբակալել՝ Էրդողանի հետ ԱԲ-ով ստեղծած լուսանկարներ տարածելու համար
23.09.2026 | 22:04
Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանին
23.09.2026 | 21:52
2027-ից առանց լիցենզիայի չի թույլատրվի «խաղատուն», «բուքմեյքեր» և նման անվանումների օգտագործումը․ ՊԵԿ
23.09.2026 | 21:38
Քասախի նախկին համայնքապետ Արա Մկրտչյանի գործը՝ 28 հողամասերի օտարման վերաբերյալ, ուղարկվել է դատախազին
23.09.2026 | 21:26
Պուտինն ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում հերթերը կապել է պատերազմին «աջակցության» հետ
23.09.2026 | 21:16
Նյու Յորքում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
23.09.2026 | 21:12
Մհեր Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները
23.09.2026 | 21:09
Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղարի հետ
23.09.2026 | 21:00
ՀՀ-ն կարող է 102-րդ բազայի մնալու պայման դնել, որ ՌԴ-ն հոգա ծախսերն ամբողջությամբ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ հուլիսի 1-ին, երրորդ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» շրջանակում տեղի ունեցավ պանելային քննարկում «Տեղական և միջազգային գործընկերների դերը հայկական մեդիայի զարգացման գործում» խորագրով:
Պանելային քննարկման բանախոսներն էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, «Ինտերնյուս» միջազգային կազմակերպության հայաստանյան ծրագրի տնօրեն Կորինա Չեպոյը, «Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի» ազգային խորհրդատու Նվարդ Հովհաննիսյանը և «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյան:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն ասաց, որ Հայաստանում լրատվական դաշտը թափանցիկության ու հաշվետվողականության խնդիր ունի։
«Լրատվամիջոցներում աշխատող մարդիկ վերահսկողների՝ watchdog-երի ֆունկցիան ունեն և պետք է հետևեն՝ քաղաքական գործիչները որտեղ են հաջողում, որտեղ են ձախողում։ Ձեր դերն է տեսնել՝ արդյո՞ք ինստիտուտներն իրենց գործառույթներն ըստ պատշաճի են իրականացնում»,- ասաց Հեսսը՝ նկատելով, որ ԵՄ-ն տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցում է հայաստանցի լրագրողներին։
ԵՄ պաշտոնյան տեղեկացրեց նաև, որ աջակցելու են Հայաստանում փաստերի ստուգման և ընտրական գործընթացների վերահսկման գործընթացներին։
Իր խոսքում Կորինա Չեպոյը կարևորեց հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը բարեխիղճ լրագրության տարածման առումով և նկատեց՝ ԵՄ-ն աջակցում է միայն բարեխիղճ լրագրության զարգացմանը։ «Այդ պատճառով է, որ դոնորները աջակցում են ԶԼՄ-ների տեսլականներին ու ծրագրերին։ Որքան լավ կառավարվեն ԶԼՄ-ը, որքան լավ կազմակերպված լինեն ու որքան կապված լինեն լսարանի հետ, այնքան հեշտ կլինի լրատվամիջոցների համար անցնել բարդ ժամանակների ու ճգնաժամների միջով»,- ասաց Չեպոյը։
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը Հայաստանում խոսքի ազատության արժեզրկման փորձերը համարեց գլոբալ մարտահրավեր:
«Շատ հաճախ ասվում է՝ այ էս ֆեյքնյուզը, հայհոյախոսությունը, սա չէ՞ ձեր խոսքի ազատությունը։ Մենք նման հարցերին ասում ենք՝ իհարկե ոչ, խոսքի ազատությունը պատասխանատու խոսքն է, խոսքի ազատությունը պրոֆեսիոնալ խոսքն է»,- հավելեց Աշոտ Մելիքյանը՝ ընդգծելով մեդիագրագիտության դերն ու լրատվամիջոցների ինքնակարգավորումը։
Ըստ Մելիքյանի, լրատվական դաշտը Հայաստանում բզկտված է, բաժանված ու լրատվամիջոցները հետապնդում են քաղաքական շահ և ոչ թե հանրային շահն են ներկայացնում, ինչը հեռու է լրագրությունից։ «Լավ, եթե նման պարտավորություն եք վերցրել, գոնե բարի եղեք փաստեր ստուգեք, մյուս կողմի կարծիքները ներկայացրեք, որ գոնե ձեր լսարանը կարողանա այլ կարծիքների հետ ծանոթանալ»,- հայտարարեց Մելիքյանը։
«Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի» ազգային խորհրդատու Նվարդ Հովհաննիսյանը, իր հերթին, նկատեց, որ Հայաստանում լրատվամիջոցները ֆինանսական կայունության խնդիր ունեն։ Այդ պատճառով «Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնը» փորձում է գույքագրել խնդիրները ու օգնել լրատվամիջոցներին։ «Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ դոնորների գումարները անվերջ չեն, հատկապես նկատի ունենալով Ուկրաինայում վերջին զարգացումները։ Այն մեդիաների հետ, որ մենք աշխատում ենք, խրախուսում ենք ստեղծել եկամտի սեփական աղբյուրները»,- ասաց Նվարդ Հովհաննիսյանը։
Ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորումը» կազմակերպվում է Freedom House-ի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից: