Գարեգին Բ կաթողիկոսը շարունակել է վարչապետ Փաշինյանի հրաժարականի կոչերը․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը

Լուրեր

22.11.2024 | 15:07
Քննարկվել է անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը
22.11.2024 | 15:04
Զեյնալյանը մանդատը վայր է դնում, Լուկաշենկոն խոսել է 3-րդ համաշխարհային պատերազմից․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 14:54
Թրամփը ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է իր փաստաբան Փեմ Բոնդիի թեկնածությունը
22.11.2024 | 14:41
Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել
22.11.2024 | 14:28
Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
22.11.2024 | 14:15
Եղանակը կցրտի․ առաջիկա օրերին բարձրադիր շրջաններում ձյուն է սպասվում
22.11.2024 | 14:03
Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական  Երևան» միջոցառում է անցկացնելու
22.11.2024 | 13:51
Արդարադատության փոխնախարարի ԺՊ Արմենուհի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
22.11.2024 | 13:45
Ավինյանի կարգադրությամբ՝ շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի «Ավետիս» ՀԿ-ին
22.11.2024 | 13:34
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը հարձակման սպառնալիքի պատճառով
22.11.2024 | 13:23
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին
22.11.2024 | 13:10
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում
22.11.2024 | 12:57
Կուրսկի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ԿԺԴՀ բանակի գեներալ է վիրավորվել.WSJ
22.11.2024 | 12:44
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
22.11.2024 | 12:32
ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի առնչությամբ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է կրոնական ազատությունների մասին 2024 թվականի զեկույցը։ Հայաստանին վերաբերող հատվածում, մասնավորապես, նշվում է, որ ըստ ՀՀ Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատություն: Այն ճանաչում է Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնության պահպանող, բայց նաև սահմանում է կրոնական կազմակերպությունների և պետության տարանջատումը։

Օրենքն արգելում է, բայց չի սահմանում դավանափոխությունը, որը կարող է մեկնաբանվել որպես բռնի դավանափոխություն: Այն արգելում է «կրոնի ազատության իրականացման իրավունքի խոչընդոտումը», ինչպես նաև ատելության խոսքը կամ կրոնական հիմքով անհատի կամ խմբի նկատմամբ բռնության հրահրումը․պատիժները ներառում են տուգանքներ, հասարակական աշխատանք և ազատազրկում:

Նշվում է, որ չնայած 2022 թվականին եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դատավարությունը դադարեցնելուն՝ կառավարությունը շարունակել է նրա դեմ մեղադրանքներ առաջադրել «թշնամություն հրահրելու» համար։

Հոկտեմբերին Երևանի դատարանը բապտիստ Դավիթ Նազարեթյանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման՝ զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորակոչից խուսափելու համար՝ չնայած այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին նրա բազմաթիվ դիմումներին։ Դատարանը նշել է, թե նա չի ապացուցել, որ զինվորական ծառայությունը հակասում է իր կրոնական համոզմունքներին: Այս գործով պետական ​​քննիչը դիմել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ՝ Նազարեթյանի կրոնական համոզմունքները ստուգելու խնդրանքով։ Իրավապաշտպաններից մեկը քննադատել է այդ քայլը, քանի որ աստվածաբանության ֆակուլտետը «մեծ մասամբ կազմված է Հայ Առաքելական եկեղեցուց», հետևաբար, անաչառ չէ:

Զեկույցում ասվում է, որ 2023 ուսումնական տարվա ընթացքում իշխանությունները սկսել են աստիճանաբար հանել ՀԱԵ պատմության դասընթացը պարտադիր դպրոցական ծրագրից՝ փոխարենը ներառելով համապատասխան պատմական բովանդակությամբ հայագիտությունն ավելի լայն ուսումնական ծրագրում: Եվ այս ամենը տեղի է ունեցել՝ չնայած ՀԱԵ-ի առարկություններին: Եզդիական համայնքի ներկայացուցիչները ողջունել են դասընթացի հեռացումը։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև նրան, որ կառավարության և ՀԱԵ ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀԱԵ առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսը, հրապարակային հայտարարություններ են արել՝ քննադատելով միմյանց՝ կապված ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում կառավարության գործողությունների և քաղաքականությանը ՀԱԵ մասնակցության հետ։

Տարվա ընթացքում ՀԱԵ ներկայացուցիչները շարունակել են առանց սահմանափակումների մասնակցել քաղաքացիական դիսկուրսին: Ըստ մամուլի հրապարակումների՝ կառավարության և ՀԱԵ-ի հարաբերությունները շարունակել են մնալ «առճակատված» և նշանավորվել են երկու կողմերի բացասական հրապարակային հռետորաբանությամբ: Եկեղեցու ներկայացուցիչները ԶԼՄ-ներում հայտարարություններ են արել՝ արտացոլելով ՀԱԵ-ի դժգոհությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կառավարության գործողություններից, ինչպես նաև ՀԱԵ պատմության դասընթացը հանրակրթական դպրոցներից հանելու՝ կառավարության որոշումից։

Գարեգին Բ կաթողիկոսը շարունակել է վարչապետ Փաշինյանի հրաժարականի կոչերը։

Ըստ մամուլի հրապարակումների՝ մայիսի 19-ին Փաշինյանը ասել է. «Ոչինչ չի խանգարում ՀԱԵ-ին ստեղծել կուսակցություն և քաղաքական գործունեություն ծավալել այդ կուսակցության շրջանակում, որն ավելի ազնիվ կլինի, և նրանք կլինեն նույն հարթության վրա և՛ ընտրողների, և՛ այլ քաղաքական մրցակիցների հետ։ Բայց եկեղեցին պետությունից բարձր լինել չի կարող»։

Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններից և Լեռնային Ղարաբաղից գրեթե բոլոր էթնիկ հայերի հեռացումից հետո, ՀԱԵ Եպիսկոպոսաց խորհուրդը հոկտեմբերի 3-ին հայտարարություն է տարածել՝ քննադատելով Հայաստանի կառավարության վերաբերմունքը ստեղծված իրավիճակի նկատմամբ։

Նշվում է նաև, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել Երևանի միակ հրեական սինագոգը։ Տարեվերջին կառավարությունը շարունակել է հետաքննել միջադեպերին հնարավոր օտարերկրյա մասնակցությունը: Եհովայի վկաները հայտնել են բանավոր և ֆիզիկական բռնության և հարձակումների մի քանի դեպքերի մասին։ Հունիսի 2-4-ը ցուցարարները բռնությամբ խափանել են Եհովայի վկաների մեծ տարածաշրջանային կրոնական ժողովը Երևանում, մինչդեռ ոստիկանությունը հետևել, բայց չի միջամտել։ Ոստիկանությունն այնուհետև ապահովել է Եհովայի վկաների մեկ այլ միջոցառման անվտանգությունը և քրեական գործ հարուցել հունիսի 2-4-ի իրադարձության ժամանակ տեղի ունեցած բռնության հեղինակների դեմ։

Ըստ կրոնական փորձագետների՝ թեև հիմնական լրատվամիջոցները տարվա ընթացքում հիմնականում չեզոք կամ ավելի քիչ խտրական են եղել կրոնական կազմակերպությունների նկատմամբ, սոցիալական լրատվամիջոցները շարունակել են հրապարակել բովանդակություն, որը կրոնական խմբերը որակել են որպես ատելության խոսք։ Ըստ հրեական համայնքի որոշ ներկայացուցիչների՝ հակասեմական դավադրության տեսությունները տարածվել են տեղական  խմբերում և համացանցում սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության հետ կապված, որի ընթացքում Ադրբեջանն օգտագործել է իսրայելական զենք:

ՀԱԵ-ի որոշ հոգևորականներ շարունակել են սոցիալական ցանցերում տեսանյութեր տարածել և հարցազրույցներ տալ, որտեղ նրանք կրոնական փոքրամասնությունների խմբերին անվանել են «աղանդներ» և նրանց որակել որպես ազգային անվտանգության սպառնալիք: Ըստ թիրախավորված ավետարանական խմբի՝ թեև այս գործողություններն արտացոլել են առանձին հոգևորականների վերաբերմունքը և ոչ թե ՀԱԵ-ի՝ որպես հաստատության, սոցիալական ցանցերում նման գրառումների և հարցազրույցների շարունակականությունը ցույց է տալիս, որ ՀԱԵ ղեկավարությունը աչք է փակում այդ գործողությունների վրա: Սոցիալական ցանցերի անանուն օգտատերերը շարունակել են վիրավորել ավետարանական «Կյանքի Խոսք» եկեղեցին։

Զեկույցում նաև ասվում է, որ ԱՄՆ դեսպանը և դեսպանատան այլ պաշտոնյաներ շարունակել են խթանել կրոնական հանդուրժողականությունը, կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հարգանքը և միջկրոնական երկխոսությունը պետական ​​պաշտոնյաների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարության հետ հանդիպումների ժամանակ: Դեսպանը և դեսպանատան այլ պաշտոնյաներ պարբերաբար հանդիպել են ՀԱԵ-ի և փոքրամասնությունների կրոնական խմբերի հետ՝ քննարկելու երկրում կրոնական ազատության վիճակը:

Մարտին դեսպանը հանդիպել է Գարեգին Բ կաթողիկոսի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում կրոնական և մշակութային վայրերի պահպանման հարցը։ Դեսպանատան պաշտոնյաները շարունակել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցությունը կրոնական խմբերի և հայկական համայնքների համար կարևոր կրոնական վայրերի վրա։