Տիգրան Սարգսյանի պատասխանը  Factor TV-ի՝ «Ինչպես միլիոններ գրպանել և մնալ անպատիժ․ «Նաիրիտի» թալանն ու ռուսական հետքը» հրապարակմանը

Լուրեր

23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
23.11.2024 | 11:00
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151․ ՊԵԿ
Բոլորը

Factor TV-ն՝ «Ինչպես միլիոններ գրպանել և մնալ անպատիժ․ «Նաիրիտի» թալանն ու ռուսական հետքը․ ՓաստաՔՆՆՈւԹՅՈՒՆ» հրապարակումից հետո  ստացել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանը՝ վերջինիս ներկայացուցիչների միջոցով։ Այն  հրապարակում ենք ստորև՝ ելնելով  բազմակարծության և տեղեկատվության համակողմանի ներկայացման մեր էթիկական հանձնառությունից։

«ՀՀ կառավարության «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետոմսերը վաճառելու մասին 18․08․2006 թ-ի թիվ 1131-Ա որոշման կայացմանը Տիգրան Սարգսյանը չի մասնակցել և ընդհանրապես չէր էլ կարող մասնակցել։ 03․03․1998 թ-ից մինչև 09․04․2008 թ-ը Տիգրան Սարգսյանը հանդիսացել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ, այդ պաշտոնը զբաղվեցնող անձը չի հանդիսացել Կառավարության անդամ։ ՀՀ Սահմանադրության (2005 թ․ նոյեմբերի 27-ի հանրաքվեով կատարված փոփոխություններով) 85-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից։

Տիգրան Սարգսյանը 2005 թ-ից մինչև 2007 թ-ը ի պաշտոնե զբաղեցրել է Միջպետական բանկի (Межгосударственный банк) խորհրդի նախագահի պաշտոնը (ռոտացիոն կարգով՝ ի պաշտոնե)։ Համաձայն Միջպետական բանկի կանոնադրության 7-րդ հոդվածի 3-րդ մասի, նշված բանկի խորհուրդը չունի նույն բանկի կողմից վարկ տրամադրելու որոշման ընդունման իրավասություն։

Հատկանշական է, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ պարտատետերի պահանջների նախնական ցուցակի մասին 18․01․2017 թ-ին azdarar.am կայքում կատարված հրապարակման համաձայն, նշված ընկերության որպես պարտատեր բանկ ներկայացված է միայն «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունը՝ «9949659,78 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ արտահերթ գրավով ապահովված» պահանջով։ Միջպետական բանկը նշված չի որպես պարտատեր և չկա որևէ տեղեկատվություն «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին այլ ժամանակներում Միջպետական բանկի կողմից վարկ տրամադրված լինելու վերաբերյալ (նման վարկ չի տրամադրվել)։

Առկա են դատական գործեր, որոնց շրջանակներում հաստատվել է, որ Տիգրան Սարգսյանին վերագրվող Նաիրիտի հետ առնչությունները զրպարտչական տեղեկություններ են։

Թիվ ԵԿԴ/4452/02/16 քաղաքացիական գործով քննվել է Տիգրան Սարգսյանի հայցն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի, «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ, «Մելտեքս» ՍՊԸ, «Թերթ ԷյԷմ» ՍՊԸ, «168 ժամ» ՍՊԸ, «Անդրադարձ մամուլի ակումբ» ՀԿ և Աշոտ Գրիգորյանի զրպարտություն համարվող տվյալների հերքման, պատճառված վնասի հատուցման պահանջների մասին։ Թիվ ԵԿԴ/4452/02/16 քաղաքացիական գործի քննության ընթացքում Աշոտ Գրիգորյանի կողմից ներկայացված փաստացի տվյալների իրականության համապատասխանությունը չի հաստատվել և Աշոտ Գրիգորյանը ուժի մեջ մտած վերջնական դատական ակտով կրում է պարտավորություն հերքելու իր կողմից ներկայացված իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները։ Այսինքն՝ առկա է դատական ակտ, որով հաստատվել է, որ Աշոտ Գրիգորյանի կողմից ներկայացվող Տիգրան Սարգսյանի օֆշորային հաշիվներ ունենալու, այդ հաշիվների վրա անօրինական ճանապարհով դրամական միջոցներ փոխանցելու, բանկից վարկային միջոցներ ստանալու, դրանք գողանալու, Նաիրիտ գործարանի միջոցները օֆշոր տեղափոխելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը՝ զրպարտություն են։

Մեկ այլ՝ թիվ ԵԴ/12739/02/18 քաղաքացիական գործով ուժի մեջ մտած վերջնական դատական ակտով հաստատվել է, որ սուտ են՝ իրականությանը չեն համապատասխանում և զրպարտություն են Տիգրան Սարգսյանի մասին Աշոտ Գրիգորյանի կողմից 13․06․2018 թ-ին ներկայացվող այն տեղեկությունները, որ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է/թալանել է 300 մլն դոլար»։

 

Միաժամանակ հարկ ենք համարում անդրադառնալ Տիգրան Սարգսյանի դիտարկումներին․

  • Մեր հրապարակման մեջ որևէ նշում չկա, որ Տիգրան Սարգսյանն ուղիղ մասնակցություն է ունեցել 18․08․2006 թ-ի թիվ 1131-Ա որոշման կայացմանը։ Բնականաբար, Կենտրոնական բանկի նախագահը Կառավարության անդամ չէ, և հրապարակման մեջ հակառակի մասին որևէ ակնարկ չկա։
  • Հրապարակման մեջ որևէ նշում չկա, որ Միջպետական բանկը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի պահանջների նախնական ցուցակում է։ Միջպետական բանկը չէր էլ կարող լինել այդ ցուցակում, քանզի ՀՀ կառավարության որոշմամբ՝ Միջպետական բանկին առաջարկվել է 100 ԱՄՆ դոլար օտարման գնով «Հայգազարդ» և «Նաիրիտ 2» փակ բաժնետիրական ընկերություններին զիջել Միջպետական Բանկի կողմից «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերությանը և «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությանը տրամադրված վարկերի պահանջի իրավունքները, ինչը և տեղի է ունեցել 21․12․2015 թ-ին։ Այդ ժամանակ արդեն ՀՀ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր։
  • ԵԴ/12739/02/18 քաղաքացիական գործում արծարծված հարցերին հրապարակման մեջ անդրադարձ չի եղել։
  • Հրապարակման մեջ ներառված է նաև Տիգրան Սարգսյանի դիրքորոշումը՝ իրեն «վերագրվող Նաիրիտի հետ առնչությունների» կապակցությամբ։ 

Այնուամենայնիվ, եթե Տիգրան Սարգսյանի մոտ տպավորություն է ստեղծվել, թե որևէ հարց բաց է մնացել կամ մեր հրապարակումը թյուրըմբռնման տեղիք է տվել, հրավիրում ենք պարոն Սարգսյանին մեր ստուդիա՝  իր տեսակետներն առավել հանգամանալից ներկայացնելու և նման տպավորություն ստեղծող փաստերին արձագանքելու համար։