Հետախուզվում էր կաշառք տալու փորձի համար․ խափանման միջոցը՝ բացակայելու արգելք
Հասարակություն
26.01.2024 | 15:19ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 25-ին, ժամը 7.00-ին, Բավրայի սահմանային անցակետով ՀՀ վերադարձել և Կենտրոնական բաժին է ներկայացել 31-ամյա Մանուկ Գ.-ն. տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նա 2023 թ. ապրիլի 20-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի (Կաշառք տալու փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: