«Եվրոպայի խորհուրդն Ադրբեջանին պետք չէ»․ Բաքվում սպառնում են դուրս գալ ԵԽԽՎ-ից

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

Պաշտոնական Բաքուն դեռևս չի արձագանքել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները սահմանափակելու գործընթացի մեկնարկին։ Այնուամենայնիվ, իշխանամերձ լրատվամիջոցները սկսել են «սպառնալ» ԵԽԽՎ-ին։

Մասնավորապես, Minval.az-ը գրում է, թե Ադրբեջանը 90-ականների սկզբին դարձել Եվրախորհրդի անդամ՝ այս ինստիտուտի կողմից Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ արդարացի դիրքորոշման հասնելու համար։

«Սակայն ժողովրդի ակնկալիքները չարդարացան ոչ այն պատճառով, որ ԵԽ-ի և ԵԽԽՎ-ի թիկունքում քաղաքական ուժ չկար։ Պարզապես այդ կառույցները չափազանց պատեհապաշտ են և չափազանց բյուրոկրատական, էլ չասած, կողմնակալության մասին»,- գրում է լրատվամիջոցը։

«Ադրբեջանը ԵԽԽՎ-ին հիշեցնելիք, ասելիք ունի։ Եթե ​​նա որոշի սառեցնել երկրի մանդատը, ապա, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական պատվիրակությունը կդադարեցնի իր գործունեությունը ամոթալի մարմնում։ Սրան զուգահեռ Ադրբեջանը կարող է դուրս գալ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունից։ Եվ սա համարժեք պատասխան կլինի անպատասխանատու գործողություններին և եվրոպական կառույցների ավանդական կողմնակալությանը ինքնաբավ երկրի նկատմամբ»։

Մեկ այլ իշխանամերձ լրատվամիջոց՝ APA գործակալությունը գրում է, թե «այն, ինչ տեղի է ունենում, փորձ է վրեժխնդիր լինել Ադրբեջանից, որը վերականգնել է  իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

«Նրանք կարծում են, որ Բաքուն պետք է պատժվի իրենց կամքին հակառակ գործելու համար։ Բայց միևնույն ժամանակ մոռանում են, որ Ադրբեջանի համար ոչ միայն ԵԽԽՎ-ում ձայնից զրկվելը, այլև կառույցն ինքնին որևէ նշանակություն չունի։ Ադրբեջանը ժամանակին դարձավ Եվրախորհրդի անդամ՝ ղարաբաղյան խնդիրը լուծելու հույսով»,-գրում է APA-ն։

«Ղարաբաղյան խնդիրն արդեն լուծված է. Ադրբեջանին պետք չէ Եվրոպայի խորհուրդը, որը ազդեցություն չունի Եվրոպայում։ Անհրաժեշտ է համարժեք քայլ կատարել՝ կախված ԵԽԽՎ-ի կայացրած որոշումից։ Եթե ​​ԵԽԽՎ-ն որոշի չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները և սահմանափակել նրա ձայնի իրավունքը, ապա նպատակահարմար կլինի, որ ադրբեջանական պատվիրակությունը դադարեցնի իր գործունեությունը այս կազմակերպությունում։ Բացի այդ, Ադրբեջանի դուրս գալը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունից կարող է տեղին դառնալ»։

Բացի այդ ՝ ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցները Եվրոպայի խորհուրդը, ԵԽԽՎ-ն, Եվրախորհրդարանը  ու այլ կառույցներ  անվանում են «հայամետ», «թյուրքաֆոբ» ու «իսլամաֆոբ», ինչպես նաև «քրիստոնեկան ակումբներ», որոնք «միշտ կողմնակալ դիրքորոշում են ցուցաբերել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ»։

BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում քաղաքագետ Շուջաթ Ահմեդզադեն ասել է, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության նկատմամբ որևէ սահմանափակող միջոցի կիրառումը կարող է լուրջ հետևանքներ չունենալ ադրբեջանական հասարակության համար, սակայն կարող է մեծ հարված հասցնել ԵԽԽՎ-ում երկրի ներկայացուցչությանը։

Նրա խոսքով, քանի որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչների թիվն արդեն իսկ փոքր է, այս որոշումը կարող է հանգեցնել նրան, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումը այլ քննարկումներում չհնչեցվի։

«Սա ինքնին նախադեպ կստեղծի և հիմք կդառնա համաեվրոպական այլ կազմակերպությունների կողմից Ադրբեջանին ճնշելու համար և կարող է բացասաբար ազդել Արևմուտքի հետ հարաբերությունների վրա»,- ասել է  քաղաքագետը։

Էմմա Չոբանյան