Գևորգ Պետրոսյանն՝ իր պատռված դիմումի և Նաիրա Զոհրաբյանի հետ համագործակցության մասին

Լուրեր

22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ևս մեկ անգամ առիթ ունեցավ հպարտանալու կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանով և նրա քայլերով։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ պատրաստ է իր թիմի հետ շարունակել կուսակցական աշխատանքը։ 

«Իմ խնդրանքն է եղել, որ ես չմասնակցեմ երեկվա հանդիպմանը։ Ես շատ շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին։ Իմ նպատակն էր ապացուցել, որ այն կարծիքները, որոնք շրջանառվում էին այս օրերին,  իրականությանը չեն համապատասխանում, և ես դա արեցի։ Երեկվա հանդիպումը և Գագիկ Ծառուկյանի կողմից իմ դիմումը չընդունելն ու պատռելը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ կուսակցության ներսում կա կուսակցական ժողովրդավարություն, և չի կարող մեկ կամ մի քանի կարծիքի պատճառով քաղաքական թիմը ցրվել»,-ասաց պատգամավորը։ 

Հարցին՝ ինչպես է պատկերացնում իր աշխատանքը Նաիրա Զոհրաբյանի հետ այն գրառումից հետո, որն արեց օրեր առաջ, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց․ «Նորմալ, ես նրա հետ անձնական թշնամանք չունեմ։ Մեր թիմի ներսում կա համագործակցության պատրաստակամություն, և ես կշարունակեմ իմ աշխատանքը»։ 

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը երեկ հանդիպել է կուսակիցների հետ։ Հանդիպման ընթացքում կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ չի ընդունում Գևորգ Պետրոսյանի հրաժարականի դիմումը։ 

Աղավնի Սուքիասյան