Գագիկ Ծառուկյանը պատռեց Գևորգ Պետրոսյանի հրաժարականի դիմումը

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի մանդատը՝ վայր դնելու վերաբերյալ հրաժարականի դիմումը խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ընդունել։

Այս մասին կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ անձնական հարցերը կարելի է քննարկել առանձին հանդիպումների ընթացքում, և չի կարելի դրանք քաղաքականությանը խառնել։

«Գևորգը հանդիպել է ինձ հետ, դիմում է ուղարկել ինձ։ Կա՞ մեկը, որ կարող է մտածել, թե Գևորգը ծախված է, ական է, կամ պատվեր  է կատարում»,-խմբակցության պատգամավորներին հարց ուղղեց Գ․Ծառուկյանն, ապա շարունակեց․

«Նա նվիրված է՝ պատրաստ պայքարելու։ Հիմնական խնդիրը անձնական հարցն է, որը որևէ մեկը իրավունք չունի մասսայականացնելու։ Ես խոսել եմ, ինքը հասկացել, որ անձնականը քաղաքականությանն իրավունք չունի խառնելու,  և դա վերաբերում է բոլորրին՝ այդ թվում և ինձ»,-ասաց կուսակցության առաջնորդը և պատռեց Գևորգ Պետրոսյանի հրաժարականի դիմումը։