«Հրապարակի շենքերը կուսական վիճակում չեն եղել». փոխքաղաքապետը պնդում է` իրենց բացած անցքերը լցրել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 22:26
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
20.02.2026 | 21:31
Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ. ԱԱԾ
20.02.2026 | 21:22
Անգլերենի համադպրոցական մրցույթ՝ «The Magic of English»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 21:12
Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ Հարավային Կովկասում իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի և Գարեգին Բ-ի սուր առճակատումը նոր երանգ ստացավ․ ի՞նչ հանգուցալուծում կլինի
20.02.2026 | 20:51
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»
20.02.2026 | 20:44
Ավստրիայում ճնշումնե՞ր են եղել․ Փաշինյանին միացած հոգևորականի անունը՝ նրա դեմ կոշտ հայտարարության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 20:32
Խուզարկություններ` Երևանի շուրջ 40 հասցեներում
Բոլորը

Հանրապետության հրապարակի հուշարձան-շենքերի վրա բացված անցքերը զայրացրել են ճարտարապետ Գևորգ Բալյանին․ Factor TV-ն անցքերի հետ կապված պարզաբանում էր խնդրել Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանից և նկարահանում էր իրականացնում հրապարակում, երբ ճարտարապետը, որը պատահաբար անցնում էր այդ տարածքով, ասաց՝ այլանդակություն է, բացահայտե՛ք կատարվածը։

Մինչ այդ, փոխքաղաքապետը մեզ վստահեցնում էր, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքերի անցքերը կապ չունեն անցյալ տարվա ամանորյա լուսավորության նախագծի հետ, դրանք եղել են դեռ 2016 թվականից և երևում են անգամ Yandex-ի քարտեզի վրա։ Գրիգորյանը Բալյանին էլ պարզաբանեց, որ իրենց բացած անցքերը լցրել են, ճարտարապետն էլ հակադարձեց՝ իր համար կապ չունի, թե ով է արել, կարևորը շենքի ճարտարապետական տեսքը պահպանելն է։

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ հաստատում է՝ հրապարակի շենքերի վրա անցքեր եղել են, բայց դա չի նշանակում, որ այդ մոտեցումը ճիշտ է։

Եթե անգամ քաղաքապետարանի նախաձեռնությամբ չեն բացվել այդ անցքերը  և եղել են, այսպես ասած, նախկինների օրոք, ինչո՞ւ կապալառու կազմակերպությունը՝ «Սինեմարտ» ՍՊԸ-ն, իր բացած անցքերը փակելու ժամանակ չի փակել նաև արդեն իսկ եղածները։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ նման պարտավորություն չի ստանձնել ընկերությունը։ Շենքերի ռեստավրացիան, ըստ փոխքաղաքապետի, պիտի իրականացնեն ԿԳՄՍՆ-ն ու Կառավարությունը։ Ի դեպ, երբ 2022-ին լուսավորությունն անցկացվում էր և շենքերի վրա անցքեր արդեն բացվել էին, պարզ դարձավ, որ ԿԳՄՍՆ-ի գիտամեթոդական նիստում հարցը չէր էլ քննարկվել։

Անցյալ տարի ճարտարապետական համայնքը վանդալիզմ էր որակել տոնական լույսերն ամրացնելու համար հուշարձան-շենքերի վրա անցքեր բացելը, քաղաքապետարանը, մինչդեռ, դա միջամտություն էր որակել։  Չնայած հանրային լայն դժգոհություններին՝ այս տարի ևս լույսերը կախվելու են նույն մեթոդով։ Այս անգամ, ասում են, մասնագետների կարծիքով են առաջնորդվել, ԿԳՄՍՆ գիտամեթոդական նիստում հարցը քննարկվել և հավանության է արժանացել։ Բացի այդ, այս տարի, ըստ փոխքաղաքապետի, լուսավորություն անցկացնելու համար կտեղադրվեն մետաղական կոնստրուկցիաներ, որոնք ավելի քիչ միջամտություն կպահանջեն:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, որն անցյալ տարի կոշտ քննադատում էր քաղաքապետարանի նախագիծը, այս տարի ևս նշում է, որ դա անթույլատրելի ու անընդունելի է․ «Դա մշակութային բարբարոսություն է»,- ասում է ճարտարապետը։

Ի դեպ, այս տարի տոնական ձևավորումն իրականացնող ընկերությունը 2008-ին հիմնադրված և միայն Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցած «Սինեմարտ» ընկերությունն է, որն ինչպես անցյալ տարի, այս տարի ևս ծառայություն է մատուցում առանց մրցույթի։ «Սինեմարտ» ընկերությունից պարզաբանում են, որ ընտրվել են բացառիկ փորձի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան