«Դո՛ւրս ԵՏՄ-ից». ռիսկե՞ր, թե՞ հնարավորություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 19:00
Ալիևը նոր խնդիրներ ստացավ COP29-ով՝ բարձրաձայնվեց ԼՂ-ում հայերի էթնիկ զտման, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին․ Օլեգ Դուլգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 18:58
Մուշեղ Մկրտչյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 18:45
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ում, ՀՀ-ն և Վրաստանը կմրցեն Ազգերի լիգայում․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 18:40
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման
22.11.2024 | 18:32
Տոկաևը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով հանձնարարել է ռազմական ու քաղաքացիական օբկետների պաշտպանության հրատապ միջոցներ ձեռնարկել
22.11.2024 | 18:24
Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության համար
22.11.2024 | 18:16
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
22.11.2024 | 18:09
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
22.11.2024 | 18:00
Factor TV-ի լրագրողը մրցանակի արժանացավ
22.11.2024 | 17:54
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
22.11.2024 | 17:48
Կիմ Չեն Ընը խոսել է Կորեական թերակղզում միջուկային պատերազմի մասին
22.11.2024 | 17:34
Կարեն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 17:30
Չինաստանում 83 մլրդ դոլարի ոսկու պաշար է հայտնաբերվել
22.11.2024 | 17:03
Հայաստանի բասկետբոլի ընտրանու մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը ֆավորիտ է համարում Ավստրիային
22.11.2024 | 16:50
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ի եթերում
Բոլորը

Արդեն տևական ժամանակ հանրային տարբեր գործիչներ և փորձագետներ ԵՏՄ-ից դուրս գալու կոչով դիմում են ՀՀ իշխանություններին։ Ի՞նչ ազդեցություն կունենա դա Հայաստանի տնտեսության վրա, եթե հաշվի առնենք, որ դեպի ԵՏՄ արտահանումը կազմում է ընդհանուրի շուրջ 55 տոկոսը։ Factor TV-ն փորձել է պարզել այս հարցի պատասխանը։

Գինին այն ապրանքներից է, որն ամենաշատն արտահանվում է Եվրասիական տնտեսական միություն, որի անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Հայաստանից գինու արտահանումը 2022-ին ավելացել է 42,3%-ով՝ հասնելով ավելի քան 12 մլն լիտրի։ Հայաստանն այժմ գինի արտահանում է 36 երկիր, սակայն հիմնական շուկան մնում է Ռուսաստանը՝ շուրջ 80%։ Ընդամենը 6%-էլ բաժին է ընկնում ԱՄՆ-ին։

Գինու ազգային կենտրոն ՀԿ նախագահ Ավագ Հարությունյանն ասում է՝ ԵՏՄ շուկա մտնելն ու խաղողի մթերման սուբսիդավորումը ջնջել են գյուղացու մոտիվացիան․ խաղողի որակը մնում է ցածր, իսկ ցածրորակ խաղողից ստացված էժան գինու պահանջարկը հենց Ռուսաստանում է։

«Մինչև ԵՏՄ մտնելը՝ մենք արեցինք մի քանի քայլեր, որոնք մեզ ավելի մոտեցրին համաշխարհային շուկայի արժեհամակարգին, և սկսվեց բում։ Մենք արդեն, կարծես թե, գտել էինք ճիշտ ճանապարհ, որը չէր խանգարում ռուսական շուկային։ Այսինքն՝ մենք դիվերսիֆիկացրել էինք, աշխարհին ցույց էինք տալիս, որ տեսեք՝ սա մեր որակյալ մասն է ձեզ համար, սա էլ մեր անորակ մասն է՝ ոչ ձեզ համար։ Բայց 2013-ին մենք մտանք ԵՏՄ, և ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ»,- նշում է Հարությունյանը։

ԵՏՄ կանոնակարգերը, որոնց Հայաստանը ստիպված էր հարմարվել, ըստ նրա, խնդրահարույց կետեր ունեին։ Բացի այդ, Ռուսաստանը յուրատեսակ արտոնություն ստացավ ալկոհոլի շուկայում։

Այժմ ԵՏՄ անդամ երկրներն ալկոհոլի շուկայում միմյանց միջև առևտրի դեպքում առաջնորդվում են ԵՏՄ իրավական նորմերով, այնինչ դեպի Ռուսաստան արտահանման դեպքում գործում են հենց Ռուսաստանի իրավական նորմերը, որոնք հակասում են ԵՏՄ նորմերին։ Ըստ Ավագ Հարությունյանի՝ սա էական վնաս է հասցրել Հայաստանում գինու շուկային։

«Մեր ամբողջ տնտեսությունը հիմնվեց շատ էժան ապրանքի վրա: Գյուղացիներն արտադրում էին էժան խաղող, մոտիվացիա չունեին խաղողը թանկացնելու, որակը բարձրացնելու, որովհետև այդ խաղողը նախատեսված էր հենց սպիրտ ստանալու համար»,- նշում է նա։

Հարությունյանի խոսքով՝ եթե Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից, գինու շուկայի մասով մենք ոչինչ չենք կորցնի, հակառակը՝ կշահենք։

«Գինու մասով մենք կշահենք հենց սկզբից՝ հաջորդ տարվանից։ Մոտիվացիա կլինի, որ փոխվեն այգիները, թանկ ապրանք արտադրվի: Մոտիվացիա կլինի, որ բարձրորակ գինի արտադրվի: Կոնյակի մասով մենք կկորցնենք առաջին 2-3 տարիները, բայց կշահենք շատ մեծ բան։ Այլ պրոդուկտ կշահենք, այլ շուկաներ, այլ որակ կշահենք, դուրս կգանք այդ սուբսիդավորման կախարդական ցիկլից, որն անընդհատ մեզ խեղդում է»,- կարծիք  է հայտնում Ավագ Հարությունյանը։

Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսակցություններն առավել ակտիվացան վերջերս Երևանի և Մոսկվայի հարաբերությունների լարման ֆոնին։ Հասարակական և քաղաքական մի շարք ուժեր, ինչպես նաև անհատներ հոկտեմբերի 1-ին Հայաստանի իշխանություններին անհապաղ կոչ արեցին սկսել ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս գալու գործընթաց և դիմել Եվրոպական միությանը՝ անդամակցության հայտով։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ տվեց հիշել այն երկրների ոչ նախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա։

Տնտեսագետ Աղասի Թավադյանն ասում է՝ Հայաստանը չպետք է տաք գլխով հայտարարություններ անի․ եթե հավասարազոր բանակցությունների մեջ չլինի բոլոր խաղացողների հետ, խաղացողներից մեկը կարող է Հայաստանին տնտեսապես և քաղաքականապես կուլ տալ։

«Դեպի Ռուսաստան է արտահանվում մեր արտադրանքի մեծ մասը, դրա մեջ մտնում է ոչ միայն կոնյակը, այլև գյուղատնտեսական արտադրանքի ցանկացած բան, պլաստիկե արտադրանքը, թեթև արդյունաբերության արտադրանքի կեսը՝ ՌԴ, կեսը՝ ԵՄ»,- ասում է նա։

Բացի այդ, վերջին շրջանում ավելացել է նաև մեքենաների և էլեկտրոնիկայի վերարտահանումը դեպի Ռուսաստան։ Թավադյանը որպես ԵՏՄ-ին այլընտրանքային շուկա տեսնում է Թուրքիան և Ադրբեջանը, որոնց հետ, սակայն, քաղաքական խնդիրներ կան։ Ինչ վերաբերում է ԵՄ երկրներին, տնտեսագետի կարծիքով՝ հիմնական խնդիրը ստանդարտացումն է։

Գինու ազգային կենտրոն ՀԿ նախագահը, մինչդեռ, կարծում է, որ ավելի բարձրորակ արտադրության անցնելու դեպքում տրանսպորտային բաղադրիչը դառնում է ոչ էական։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանն առաջարկում է չանտեսել խնդրի քաղաքական կողմը․ ռիսկեր կան ամեն դեպքում՝ և՛ ԵՏՄ-ում մնալու, և՛ դուրս գալու դեպքում։

«Նժարին դրված է Հայաստանի ինքնիշխանությունը, և ես կարծում եմ՝ մենք այստեղ ոչ թե պետք է մտածենք՝ արդյո՞ք պետք է դուրս գալ, թե պետք չէ՝ հաշվի առնելով տնտեսական հնարավոր հետևանքները, այլ թե այդ հետևանքներն ինչպես է հնարավոր մեղմել»,- նշում է Միսկարյանը։

Եթե հաշվի չառնենք տնտեսական ազդեցությունները, քաղաքական ի՞նչ հետևանքների կարող ենք բախվել։ Միսկարյանը սպառնալիքները բավականին շոշափելի է համարում․ «Ընդհուպ կարող է ռազմական միջամտություն լինել Հայաստանի նկատմամբ: Ես ոչ մի բան չեմ բացառում մի տեղ, որտեղ կողմերից մեկը Ռուսաստանն է»։

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ից դուրս գալու հնարավոր տնտեսական հետևանքներին, Միսկարյանը նշում է՝ առհասարակ շուկայի դիվերսիֆիկացիա պետք է՝ անկախ նրանից, թե Ռուսաստանի հետ հարաբերություններն ինչպես կզարգանան։ Ըստ նրա՝ տնտեսական հետևանքներն այդքան ողբերգական չեն լինի, որքան կարող է թվալ։

Թեև Հայաստանի իշխանությունները քաղաքական և տնտեսական կապերի դիվերսիֆիկացման որոշակի նշաններ են ցույց տալիս, այնուամենայնիվ, զսպվածություն են ցուցաբերում թեմայի մասին խոսելիս։ ՔՊ-ական պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը վերջերս լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահին մենք գտնվում ենք ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի կիրարկման փուլում, որը ենթադրում է մեր ապրանքների որակի ստանդարտացում։

Ըստ Եղոյանի՝ թեև Հայաստանն այս պահին ԵՏՄ-ից դուրս գալու քաղաքական որոշում չունի, դա չի բացառում ԵՄ-ի հետ համապարփակ համաձայնագրի կիրարկումից հետո։

Մինչ ԵՏՄ-ին անդամակցելը՝ Հայաստանը բանակցում էր Եվրոպական միության հետ Ասոցացման և Ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման շուրջ։ Շուրջ 4 տարվա բանակցություններից հետո փաստաթուղթը պատրաստ էր նախաստորագրման, սակայն 2013-ի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ հայտարարեց ԵՏՄ-ին միանալու որոշման մասին։ Թեև ՀՀ երրորդ նախագահը դրանից հետո պարբերաբար պնդում էր, թե Հայաստանի վրա այս առումով ճնշում չի եղել, և որոշումը «մեկ գիշերվա մեջ չի կայացվել», այնուամենայնիվ, ավելի ուշ լրատվամիջոցներից մեկում հրապարակվեց ձայնագրություն, որը հաստատեց որոշման հապճեպ և պարտադրված լինելը։

2014 թվականի հունվարին Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները Սարգսյանին հարցրել էին, թե Մաքսային միությանն անդամակցելու հարցում ինչո՞ւ չի հարցրել համայն հայության կարծիքը և հանրաքվե չի անցկացրել, ինչին Սարգսյանը պատասխանել էր. «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան