Մեզ ասում են՝ մարդիկ են մահացել, դուք նվագում եք․ այդ դո՛ւք եք «տմբլը տաշ» անում. Տիգրան Սուչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

«Երաժշտությունը բժշկության նման բան է, այն բուժում է մեր հոգին, ապրելու ուժ և ցանկություն է տալիս»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանը:

Ասում է` նվագախումբը գործում է 2003-ից, և կցանկանար, որ դա շարունակվեր, ու իրենք պետական կարգավիճակ ստանային. «Փորձատեղի խնդիրը լուծված չէ, կուզեինք, որ գոնե այդ հարցով մեզ օգնեին, լավ կլիներ, որ պատկան մարմինները մեզ մենակ չթողնեին»:

Բռնի տեղահանության ժամանակ նվագախմբի տղաները, ինչպես նաև մեր այլ հայրենակիցներ կարողացել են բավական թանկարժեք գործիքներն անցկացնել սահմանը. «Կան երաժիշտներ, որոնք առաջինն իրենց գործիքն են վերցրել տեղահանության ժամանակ: Ես նաև Ֆեյսբուքում գրեցի, որ մի շարք գործիքներ մնացել են Արցախում, մարդիկ արձագանքեցին, իրենց հետ բերեցին»,- ասում է Տիգրանը:

Նա ինքն իր համար վերլուծել է՝ ինչու նման մեծ կորուստ ունեցանք, և եկել եզրակացության, որ մենք բողոքում ենք, թե ուրիշները եկան-զավթեցին մեր հողերը, մինչդեռ ինքներս այդ հողերին չկարողացանք ըստ արժանվույն տեր լինել։

«Արցախի կորուստը հիվանդ հասարակության գործողությունների հետադարձ պատասխանն է: Մենք չենք էլ կարողանում դասեր քաղել կատարվածից: Թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում պատասխանատուները չպահեցին իրենց հողը, մտածեցին միայն իրենց մասին, ջրբաժան դրեցին, մարդկանց մեջ դրեցին նյութապաշտության ու չարության սերմը, և դա վերադարձավ մեզ: Տարբաժանումներ գեներացվեցին երկու կողմից էլ: Մենք ոչ մի բան չարեցինք, դա դարձավ մեծ փուչիկ ու պայթեց»,- ասում է նա:

Տիգրան Սուչյանն անդրադառնում է նաև այն միֆերին, որոնցով սնել են մեզ տարիներ շարունակ, և որոնք նույնպես հանգեցրին Արցախի կորստին. «Եթե դու մարդուն տարիներով սնես այն միֆով, որ քեզանից ուժեղը չկա, նա կսկսի հավատալ դրան և չի անի որևէ քայլ, որպեսզի իրոք դառնա այդպիսին: Մարդկանց տարիներով սիստեմատիկորեն սերմանեցին դա, հետո կոտրեցին: Հիմա ոմանք տանը տաք-տաք նստած ասում են` արցախցիներ, չհանձնվե´ք, մենք ձեզ հետ ենք, բայց դուք իրենց հետ չեք. դրանք խոսքեր են սոցցանցերում»:

Նվագախմբի ղեկավարը մեկնաբանում է նաև այն մարդկանց քննադատությունները, որոնք մեղադրում են իրենց այս օրերին գործունեություն ծավալելու համար. «Մեզ ասում են՝ մարդիկ են մահացել, դուք նվագում եք, բայց դա մեր աշխատանքն է, մենք քեֆ-ուրախություն չենք անում: Այդ դո՛ւք եք ցոփ ու շվայտ կյանքով ապրում, «տմբլը տաշ» անում: Եվ դա երաժշտություն է: Արվեստն էլ է ճակատ։ Եթե մենք չնվագենք, այդ ճակատն ո՞վ է պահելու: Հակառակը՝ մենք հիմա կրկնակի եռանդով պետք է աշխատենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան