ՄԱԿ-ի առաքելությունը ԼՂ-ում հիվանդանոցներին, դպրոցներին հասցված որևէ վնաս չի տեսել, բայց «ապշած է այն հանկարծակիությունից, որով տեղի բնակչությունը լքել է իրենց տները»

Լուրեր

24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միավորված ազգերի կազմակերպության խումբը, որն այցելել է Լեռնային Ղարաբաղ, քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչպիսիք են հիվանդանոցները, դպրոցները, բնակելի տները կամ մշակութային և կրոնական օբյեկտները, հասցված որևէ վնաս չի տեսել, երկուշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, գրում է Reuters-ը։

«Այցը տեղի է ունեցել մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ ադրբեջանական զորքերը վերահսկողության տակ են վերցրել էթնիկ հայերով բնակեցված իրենց տարածքում գտնվող անկլավը՝ առաջացնելով ավելի քան 100 000 հայերի զանգվածային արտագաղթ: Մեր գործընկերներին ապշեցրել է այն հանկարծակիությունը, որով տեղի բնակչությունը լքել է իրենց տները և այն տառապանքը, որը, հավանաբար, պատճառել է նրանց այդ փորձությունը», – լրագրողներին ասել է Դյուժարիկը:

«Նրանք վերջին հրադադարից հետո քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության մասին ոչ մի հաղորդագրության չեն հանդիպել ո՛չ տեղի բնակչությունից, ո՛չ էլ այլ անձանցից»,– հայտարարել է նա:

Ըստ նրա՝ ՄԱԿ-ի թիմի անդամները չեն տեսել գյուղատնտեսական ենթակառուցվածքներին հասցված վնաս կամ սատկած կենդանիներ:

Գործակալությունն արձանագրում է, որ Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է էթնիկ զտումների մեջ՝ մեղադրանք, որը Բաքուն հերքում է։ Ադրբեջանն իր հերթին պնդում է, թե «անկլավի հայերին թույլատրվել է մնալ տարածքում, նաև վստահեցնում, թե մտադիր չէ հարձակվել Հայաստանի վրա»։

Հայաստանը կոչ է արել Եվրամիությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության համար և նախազգուշացրել, որ Բաքուն կարող է շուտով նաև հարձակվել Հայաստանի վրա, եթե Արևմուտքը վճռական գործողություններ չձեռնարկի:

«ՄԱԿ-ի առաքելությունը նպատակ ուներ գնահատել իրավիճակը տեղում և բացահայտել մարդասիրական կարիքները ինչպես մնացած մարդկանց, այնպես էլ նրանց, ովքեր տեղափոխվում են», ասել է Դյուժարիկը ՝ հավելելով, որ համայնքի ներկայացուցիչները ՄԱԿ-ի պաշտոնյաներին հայտնել են, որ ներկայումս Ղարաբաղում մնում է 50-1000 էթնիկ հայ»:

Դյուժարիկը նշել է, որ քաղաքում, ըստ երևույթին, ոչ մի խանութ չի բացվել, և որ Ադրբեջանը պատրաստվում է վերսկսել բժշկական օգնության և քաղաքի հիմնական կոմունալ ծառայությունների կազմակերպումը:

«Թիմը շեշտում է վստահության վերականգնման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ դա բոլոր կողմերից ժամանակ և ջանք կպահանջի։ ՄԱԿ-ը նախատեսում է շարունակել պարբերաբար այցելել տարածաշրջան», – ասել է Դյուժարիկը: