Շտապօգնության ծառայության միջոցով այսօր ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել շուրջ 20 անձ
ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Շտապօգնության ծառայության միջոցով այսօր Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել խնամքի կարիք ունեցող շուրջ 20 անձ։
«Նրանք բռնի տեղահանման նախորդ օրերին հնարավորություն չէին ունեցել ինքնուրույն դուրս գալ ԼՂ-ից»,- ասված է հաղորդագրության մեջ։