Նյու Յորքում Էրդողանը հանդիպել է Իլոն Մասկին ու հրավիրել Թուրքիայում Tesla-ի գործարան հիմնել

Լուրեր

07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին ԱՄՆ-ում հանդիպել է SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի հետ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հանդիպումից տարածված կադրերից պարզ է դառնում, որ Մասկը հանդիպմանը եղել է որդու հետ։ Մամուլի համար փակ ընդունելությանը ներկա են եղել  նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը, Ազգային ժողովի արդյունաբերության, առևտրի, էներգետիկայի, բնական պաշարների, տեղեկատվության և տեխնոլոգիաների հանձնաժողովի նախագահ Մուսթաֆա Վարանքը և նախագահականին առընթեր թվային փոխակերպման վարչության ղեկավար Ալի Թահա Քոչը։

Հանդիպմանն Էրդողանը Իլոն Մասկին կոչ է արել Tesla-ի յոթերորդ գործարանը հիմնել Թուրքիայում։ Էրդողանը նաև խոսել է SpaceX-ի հետ համագործակցության հնարավորության մասին՝ Թուրքիայի տիեզերական ծրագրի իրականացման շրջանակում։ Նա նաև պատմել է Թուրքիայի տեխնոլոգիական առաջընթացի, Digital Turkey Vision ծրագրի և արհեստական ​​բանականության ազգային ռազմավարության մասին։

Ըստ թուրքական կողմի՝ ի պատասխան՝ Մասկն ասել է, որ բազմաթիվ թուրք մատակարարներ արդեն աշխատում են Tesla-ի հետ, և որ Թուրքիան հաջորդ գործարանի առաջնային թեկնածուներից է։ Մասկը նշել է, որ իրենք ցանկանում են աշխատել թուրքական իշխանությունների հետ՝ Թուրքիայում Starlink արբանյակային ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ լիցենզիա ստանալու նպատակով։

Հավելենք, որ Էրդողանն ԱՄՆ-ում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանին։