Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը Լոռու մարզում
Հասարակություն
21.08.2023 | 18:14ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Արայիկ Բարոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Լոռու մարզ, Սարչապետ համայնք) արտադրական գործունեությունը․ տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։
Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում այդ կազմակերպությունում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Մասնավորապես՝
-արտադրական շինությունների հատակը պատրաստված չի եղել անջրանցիկ նյութերից, որոնք հեշտորեն լվացվում և, անհրաժեշտության դեպքում, ախտահանվում են.
-արտադրամասը չի ունեցել անձնակազմի համար հանդերձարան, լվացարան և սանհանգույց:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: