Ես ճամբար-ճամբար, սև ու սպիտակ չեմ խաղում, մեկը պետք է լինի, որ ձեզ հաշտեցնի. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

«Գալու է օր, երբ իմ «Արցախը» հնչելու է ավելի ուժեղ, հիմա էլ թող հնչի, որպեսզի ոգևորենք արցախցիներին, ցույց տանք, որ իրենց կողքին ենք: Գուցե ամպագոռգոռ հնչի, բայց ես վստահ եմ, որ մենք նորից հաղթելու ենք: Մենք 90-ականներին ազնիվ պայքարում հաղթեցինք և 30 տարի պահպանեցինք մեր հաղթանակը: Հիմա իրենք հաղթել են, 30 տարի անց կլինենք ոչ-ոքի»,-Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը:
Նա պատմում է, որ 2020-ի պատերազմի մեկնարկից մեկ ամիս առաջ իր որդին մեկնել է Քարվաճառ ծառայության, և պատերազմի օրերին էմոցիոնալ առումով իր համար բավական բարդ շրջան է եղել. «Ուրախալի էր, որ պատերազմի դաժան օրերին համայն հայությունը, այդ թվում`սփյուռքն իսկապես համախմբվեց, միասին կարևոր գործեր արեցինք»,-ասում է նա:
Խոսելով քաղաքական հողի վրա ներքին պառակտությունների մասին` Արա Գևորգյանը շեշտում է. «Ես ճամբար-ճամբար, սև ու սպիտակ չեմ խաղում, ինձ մի´ խառնեք այդ ամենի մեջ, թողե´ք մեկը լինի, որ ձեզ հաշտեցնի: Ոչ մի կուսակցությունից չեմ եղել, ոչ ոք չի հրավիրել ինձ իրենց շարքեր, երբեք չեմ էլ գնա: Վերջին շրջանում մեզ մոտ սերը շատ է պակասել, չարացել ենք, մենք պետք է կրկին իրար սիրենք»:
Նա նշում է, որ վերջին տարիներին սկսել է նույնիսկ քաղաքական բնույթի բանաստեղծություններ գրել. «Դրանք միտված են ժողովրդի միավորմանը, ինձ շատ է մտահոգում ֆեյսբուքյան այս թշնամանքը, որ կա, որը տեսնում ենք հայհոյանքներ, վատ մեկնաբանություններ կարդալիս»:
Արա Գևորգյանը անդրադառնում է նաև մշակութային թեմաների: Նա ահազանգում է, որ մեր ազգային մի շարք գործիքներ այսօր պարզապես վերանում են, չունենք նաև նման գործիքներ պատրաստող վարպետներ. «Ավագ սերնդի վարպետները մահանում են, նրանց փոխարինող չկա: Քամանչա, թառ, սանթուր, ուդ նվագող չունենք: Մեր սիմֆոնիկ նվագախմբերը 10 տարի հետո միայն դրսից հրավիրյալ երաժիշտներ են ունենալու, նրանց մեջ հայ չի լինելու»:
Արա Գևորգյանը նաև նշում է, որ դեռևս 10 տարի առաջ ստեղծել է աշխարհում եզակի մի գործիք` բաս-քանոն, բայց այդ փաստը համարժեք ուշադրության չի արժանացել. «Մի քանիսը նվիրել եմ անսամբլների, նվագախմբերի: Մանկավարժական համալսարանը միակն է, որտեղ դասավանդվում է բաս-քանոն: Բազմաթիվ էքսպոներ են կազմակերպվում, բայց այդ գործիքը չի ներկայացվում: Եթե ներկայացվի, արաբները, թուրքերը, պարսիկները ցանկություն են հայտնելու ունենալ դրանից: Դա նշանակում է որ Հայաստանում կարող է բաս-քանոնի ֆաբրիկա բացվել: 10 տարի է ասում եմ` աշխարհում այդ միակ գործիքը ներկայացրեք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, հաստատեք` որպես հայկական գործիք, ոչինչ չի արվում»:

Մանրամասները`տեսանյութում:
Աննա Բաբաջանյան