Հարյուրավոր միլիոնների խախտումներ հանքարդյունաբերությունում. նախկին Կառավարության ցնցող ժառանգությունը

Լուրեր

06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
Բոլորը

ՀՀ հանքերի շահագործման ուղղությամբ Գլխավոր դատախազության ուսումնասիրությունների արդյունքում մի շարք բացահայտումներ են արվել: Պարզվում է՝ Հայաստանում գործող մի քանի հարյուր հանքեր, բացի բնապահպանական վնասը, նաև պետբյուջեին են վնաս հասցնում:

2018թ. մայիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ համապատասխան տեսչական մարմնին հանձնարարելու է ստուգումներ անել բոլոր մետաղական հանքերում, որովհետև բազմաթիվ ահազանգեր կան դրանց գործունեության առումով:

Դրանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, երեք կարևոր բացահայտման մասին հայտարարեց Գլխավոր դատախազությունը:

Մայիսի 26-ին հայտնի դարձավ, որ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և պետական եկամուտների կոմիտեում ուսումնասիրությունները պարզել են , որ ընդերքօգտագործողների կողմից 2013-2016թթ. ընթացքում 300 մլն ՀՀ դրամի չափով պետական տուրք չեն վճարել:

Երեք օր անց՝ մայիսի 29-ին, հայտնի դարձավ, որ 9 տասնյակ շահագործողներ չեն կատարել համայնքների նկատմամբ պարտավորությունները, որը կազմում է 270 մլն դրամ:

Հունիսի 27-ին էլ դարձյալ Գլխավոր դատախազությունը հրապարակեց, որ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով 320 ընդերքօգտագործողներ շուրջ 523 միլիոն դրամի պարտավորություն ունեն:

Այսինքն, միայն մեկ ամսում հրապարակված խախտումներն այնքան շատ են, որ թվում է՝ դրանք բացահայտվել են շատ ավելի վաղ, պարզապես հիմա են հրապարակվում: Սա, իհարկե, ենթադրություն է և պատճառն այն է, որ դժվար է հավատալ, թե հնարավոր է միանգամից այսքանը բացահայտել: Բացահայտվածը փաստում է, որ ոլորտում պետական հսկողությունը եղել է խայտառակ վիճակում:

Մանրամասն՝ տեսանյութում: