Դատարանը մերժեց գյումրեցի քրեական հեղինակությանը ենթարկել տնային կալանքի կամ 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժենյա Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր շարունակել է քրեական ենթամշակույթ կրող անձանց գործով դատավարությունը։ Այս գործով անցնում են քրեական հեղինակությունհամարվող երկու անձինք՝ Սուրեն Ավետիսյանը Պաշի տղա Սուրո Լեննականսկի մականունով և Արտյոմ Ղազարյանը՝ Զապի եգան Արտյոմ Լեննականսկի մականունով։
Արտյոմ Ղազարյանի պաշտպանը դատարանին միջնորդել էր փոխել նրա խափանման միջոցը՝ ազատ արձակել 20 միլիոն դրամ գրավի դիմաց կամ ենթարկել տնային կալանքի։ Դատարանը մերժել է միջնորդությունը։ Դատարանը երկու ամսով երկարացրել է այս գործով անցնող Էդմոնդ Գրիգորյանի և Ցոլակ Գևորգյանի տնային կալանքի ժամկետը։ Այսօրվանից դատը մտել է  հիմնական դատաքննության փուլ։

Հիշեցնենք, որ այս գործով անցնում են ութ ամբաստանյալներ, որոնցից ընդամենը երեքն են մնացել կալանքի տակ։ Գլխավոր մեղադրյալը քրեական հեղինակություն համարվող Սուրեն Ավետիսյանն է, որին մեղադրանք է առաջադրվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու մեջ։ Մյուսները, դառնալով խմբավորման անդամներ, կատարել են նրա հանձնարարականները։
Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության Պաշի տղա Սուրո Լեննականսկի մականունով հայտնի անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, Էդմոնդ Գրիգորյանի, Աշոտ Իգիթյանի, Ռաֆիկ Իգիթյանի, Արմեն Վարոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, Զապի եգան Արտյոմ Լեննականսկի մականվամբ հայտնի քրեական հեղինակության, Կարեն Վարոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով»։

Արմիկ Մովսիսյան