Ատրճանակի բռնակով հարվածներ է հասցրել կնոջն ու օդաճնշիչ ատրճանակով կրակել վրան․ ոստիկանների բացահայտումը

Լուրեր

14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
14.12.2025 | 11:41
Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասների մասին
14.12.2025 | 11:36
18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան
14.12.2025 | 11:32
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած
14.12.2025 | 11:03
Փաշինյանը պատարագի է մասնակցում Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ապրիլի 5-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գոգոլի փողոցի շենքերից մեկի մի բնակարանից ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի կին:

Ոստիկանության տեղեկացմամբ՝ հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 09.35-ին Նորաշխարյան փողոցի շենքերից մեկի մոտ՝ «Միցուբիշի» մեքենայի սրահում, տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կնոջը օդաճնշիչ ատրճանակից կրակել, ապա ատրճանակի բռնակով հարվածներ էր հասցրել 34-ամյա ամուսինը, ինչից հետո մեքենայով դիմել էր փախուստի:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու բաժնի և Գեղարքունիքի մարզի ՊԾ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 34-ամյա տղամարդը Լիճք գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: