Ովքե՞ր են այս տարվա լավագույնները. ամփոփվեց «Արտավազդ» մրցանակաբաշխությունը․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
Բոլորը

Արդեն 22-րդ տարին է` Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, Հայաստանում անցկացնում է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Այսպիսով` Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ամփոփվել են մրցանակաբաշխության արդյունքները:

«Լավագույն կին դերակատար» է դարձել Տաթև Ղազարյանը («Միզերի» ներկայացման մեջ իր դերակատարման համար. Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամատիկական թատրոն), իսկ «Լավագույն տղամարդ դերակատար` Նարեկ Բաղդասարյանը ( «Խատուտիկի գինի» ներկայացման մեջ դերակատարման համար. Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն):

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեց Անահիտ Վասիլյանը («Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ իր դերակատարմանհամար. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն) և Ջեմմա Ադամյանը ( «Սպասում» ներկայացման մեջ դերակատարման համար. Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամատիկական թատրոն)։ «Լավագույն երիտասարդ դերասան» տիտղոսին արժանացավ Սեյրան Մովսիսյանը («Սիրելի Ելենա Սերգեեւնա» ներկայացման մեջ իր դերակատարման համար. Պատանի հանդիսատեսի թատրոն):

Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ ստացավ Գոռ Մարգարյանը («Միզերի» ներկայացում` Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն, «Բովանդակություն» ներկայացում` Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի, Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ թ-ի հետ համատեղ նախագծի շրջանակում):
Նշենք, որ «Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին: