«Մենք ենք, մեր սարերը» ծրագիրը կարող է դառնալ նախատիպային ՀՀ այլ խոշորացված համայնքների համար․ Արթուր Մարտիրոսյան

Լուրեր

09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Տավուշի մարզկենտրոն Իջևանում մասնակցել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Մենք ենք, մեր սարերը» մշակութային ծրագրի մեկնարկին, որը տեղի է ունեցել «Վերնատուն» պատկերասրահում. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը, Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը, պաշտոնատար այլ անձինք։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է Իջևան համայնքին ծրագրի մեկնարկի և մշակութահեն զարգացման նոր հնարավորության կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Եվրոպական միության հետ կա բազմաշերտ համագործակցություն ինչպես գիտության ու երիտասարդության, այնպես էլ մշակույթի ոլորտում։

««Մենք ենք, մեր սարերը» ծրագիրը հնարավորություն է ստեղծում մշակույթի զարգացման, հայկական մշակույթի հանրահռչակման ու պահպանման ուղղությամբ, որը պետք է իրագործվի տարբեր օղակների համատեղ ջանքերի միավորմամբ,-ասել է փոխնախարարը և հավելել,- շատ կարևոր է արժեքների նկատմամբ սեփականության զգաղոցություն ունենալը, նախանձախնդիր լինելը և համայնքներում այս հարցի հետ կապված հանրային վարքականոնի ձևավորումը»։

Արթուր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ծրագիրը կարող է դառնալ նախատիպային ՀՀ այլ խոշորացված համայնքների համար, որտեղ Իջևանը դառնում է առաջատարներից մեկը։ Նա նաև նշել է, որ շուտով ԿԳՄՍՆ դրամաշնորհային աջակցությամբ Իջևանում կբացվի երիտասարդական կենտրոն՝ հարստացնելու քաղաքի և հարակից բնակավայրերի մշակութային կյանքը։

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը արժևորում է Հայաստանի Հանրապետության մշակութային օրակարգը և ըստ այդմ՝ այս ծրագիրը կոչված է խրախուսելու նախաձեռնողականությունն ու ստեղծարար միտքը։
«Կարծում եմ՝ այս ռազմավարությունը կնպաստի ինչպես մշակութահեն տնտեսության զարգացմանը, այնպես էլ Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության պահպանմանը»,- ասել է ԵՄ դեսպանը։

«Մենք ենք, մեր սարերը» մշակութային զարգացման ռազմավարություն է, որը մշակել է Իջևանի համայնքապետարանը EU4Culture ծրագրի աջակցությամբ և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ․ իրականացվելու է 2023-2024 թթ ընթացքում։
Ռազմավարության նպատակն է շարունակական ստեղծագործական գործունեության միջոցով բարելավել մշակութային ենթակառուցվածքները, ապահովել տնտեսական զարգացման հետ սերտորեն փոխկապակցված աշխույժ մշակութային կյանք՝ նպաստելով պատմամշակութային ժառանգության պահպանմանը և արդյունավետ կառավարմանը։

EU4Culture-ը քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, աջակցում է մշակույթի ոլորտին՝ կենտրոնանալով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքների վրա: Դրամաշնորհային հայտերի մրցույթը մեկնարկել է 2021 թվականի մայիսին և կգործի մինչև 2024 թվականի դեկտեմբերը: Ծրագրի շրջանակում ընտրված 3 քաղաքներից Իջևանի «Մենք ենք, մեր սարերը» ծրագիրը ճանաչվել է լավագույնը, որի իրականացման համար համայնքին միջոցներ են հատկացվել:

Հարգանքով՝ ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն