ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է GSMA-ի նախարարական համաժողովին

Լուրեր

09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը փետրվարի 27-ից մարտի 1-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում մասնակցել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2023» (Mobile World Congress 2023) միջոցառմանը․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Համաժողովի շրջանակներում Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է նախարարական համաժողովին (GSMA Ministerial Programme), որի ընթացքում մասնակից պետությունների ոլորտային գերատեսչությունների ղեկավարները քննարկել են թվային ներառականության և կապի անխափանության հետ կապված հարցեր:

Տարբեր քննարկումների ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ոլորտային հաջողությունները, զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները, մի շարք հանդիպումներ ունեցել պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ։

«Բջջային կապի գլոբալ համակարգ» (GSMA) կազմակերպության Եվրոպայի, Ռուսաստանի, ԱՊՀ տարածաշրջանի քաղաքականության և կարգավորումների հարցերով փոխնախագահ Դանիել Պատակիի հետ հանդիպման ընթացքում Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է «Բջջային կապի գլոբալ համակարգ» կազմակերպության հետ համագործակցության կարևորությունը։

Այցի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել նաև Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը և Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը:

«Բջջային կապի գլոբալ համակարգ» (GSMA) կազմակերպության կողմից անցկացվող «Համաշխարհային բջջային կոնգրես 2023» ամենամյա միջոցառումը ոլորտային ամենահեղինակավոր ու առանցքային միջոցառումներից է, որը միավորում է էկոհամակարգի ամենաճանաչված ու որոշիչ դեր ունեցող ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից: