Ինքներս ենք ընտրելու՝ ով մեզ հոսանք մատակարարի․ Էլեկտրաէներգիայի շուկան կդառնա տելեկոմի պես․ Սեդա Շահինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 12:12
Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը
22.11.2024 | 11:59
Հայաստանում 2025 թ․ փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ կանցկացվեն
22.11.2024 | 11:46
Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
22.11.2024 | 11:35
ՌԴ-ն Հյուսիսային Կորեային 1 մլն բարել նավթ է մատակարարել զենքի ու զինծառայողների դիմաց
22.11.2024 | 11:22
Նախագահը ստորագրել է «ՀՀ 2024 թ․ պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը
22.11.2024 | 11:11
Գորիսի աշակերտները յուրացնում են անտառվերականգնման հմտությունները․ ՄԱԿ ՊԳԿ-ն դասընթաց է կազմակերպել
22.11.2024 | 10:55
ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն հայտարարել են Կիևին իրենց աջակցությունը շարունակելու մտադրության մասին
22.11.2024 | 10:47
Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին
22.11.2024 | 10:34
Ռուսական բանակը հարվածել է Սումիին. 2 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել
22.11.2024 | 10:24
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին
22.11.2024 | 10:07
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել
22.11.2024 | 09:50
Հայկական արբանյակից լուսանկարներ են հրապարակվել
22.11.2024 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
Բոլորը

Սովորական բնակիչ-բաժանորդների համար էլեկտրաէներգիան Հայաստանում ունի հաստատուն գներ, առայժմ։ Շուտով դա փոխվելու է, առաջիկա տարիներին բնակիչները ստանալու են նոր առաջարկներ՝ տարբեր գներով։ Մինչ այդ, էլեկտրաէներգետիկայի շուկան ազատականացվում է ընկերությունների համար։ Այս ամենի մասին զրուցել ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանի հետ։

Տիկի’ն Շահինյան, մինչ բնակիչների համար տարբեր առաջարկների ի հայտ գալը` զրույցը սկսենք նրանից, թե ինչ է առհասարակ նշանակում այս ազատականացումը, ինչո՞ւ ենք գնում դրան՝ հստակ փոխարժեքներ ունենալու փոխարեն։

-Էլեկտրաէներգետիկ համակարգում շուկայի ազատականացումը բնագավառի ռեֆորմ է, որին գնում է առաջադեմ աշխարհը։ Առաջադեմ երկրները կա՛մ իրականացրել, կա՛մ իրականացնում են այդ ռեֆորմը։

Նախորդ տարի մեկնարկեց ծրագիրը, որով խոշոր ընկերություններն այն ժամանակ՝ կամավոր, իսկ հիմա՝ արդեն պարտադիր պետք է միանան ազատ շուկային։ Կարո՞ղ եք նշել ընկերություններ, որոնք արդեն միացել են։

-Այսօր 42 սուբյեկտ ունենք, որ գործում են ազատ շուկայում։ Մեզ բոլորիս հայտնի ընկերություններ են՝ «Արարատ Ցեմենտ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գեոպրոմայնինգ», «Վեոլիա»։ Ես խոշորներից թվեցի, բայց, բնականաբար, կան նաև ոչ խոշոր ընկերություններ, որոնք ազատ շուկայում են գործում՝ կա՛մ ինքնուրույն՝ որպես որակավորված սպառող, կա՛մ գործում են մատակարարների ու թրեյդերների խմբերում։

Քննարկումների ժամանակ ամենամեծ խնդիրը հետևյալն էր․ ինչպե՞ս են սովորական բնակիչները, օրինակ, ատոմակայանի էժան էլեկտրաէներգիայի համար մրցակցելու խոշոր ընկերությունների հետ։

-Լավ հարց է, որովհետև բոլորին է դա մտահոգում, բայց ես ուզում եմ նկատի ունենանք, որ այդ մրցակցությունը, ըստ էության, տարբեր հարթություններում է տեղի ունենում։ Մեծածախ շուկայում ինձ և Ձեր համար մրցակցելու են մատակարարները։ Եվ իրենք շատ ավելի մասնագիտացած են իրենց պատրաստվածությամբ, իրենց փորձառությամբ, և ունենալու են այդ հնարավորությունը՝ հավասար պայմաններով մրցակցելու շուկայի այլ խոշոր խաղացողների հետ՝ հնարավորինս ձեռնտու պայմաններով ձեռք բերելու այդ հոսանքը։

Եվ այստեղ իրենք են սովորական բաժանորդին առաջարկելու և համոզելու։ Այսինքն՝ ուղղարկիորեն ես և Դուք չենք մրցակցելու ընկերությունների հետ։ Այդ մրցակցությունը մեր փոխարեն կատարելու են մեր մատակարարները։

Այսինքն՝ մենք կարիք չունենք խորանալու մասնագիտական ամեն ինչի մեջ։

-Սովորական բաժանորդները, կարծում եմ, կարիք ունեն խորանալու և մասնագիտանալու նրա մեջ, թե իրենց ինչ առաջարկներ են արվելու։ Օրինակ, մենք այսօր օգտվում ենք տելեկոմ ծառայություններից, և ինքներս ենք որոշում՝ օգտվել այս կամ այն օպերատորի ծառայությունից։ Այսինքն՝ այնտեղ էլ մենք ընտրությունը պետք է կատարենք մատակարարների միջև։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան