ՌԴ-ից եկածները հետ են գնալու․ պատրանք չկա, թե սա տնտեսական աճի երկարատև նախադրյալ է տալիս․ Արմեն Քթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.02.2026 | 17:26
ՀՀ ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
16.02.2026 | 17:15
Խաբիբ Նուրմագոմեդովը տարեկան 46 միլիոն դոլար եկամուտ կունենա ԱՄԷ-ում
16.02.2026 | 16:59
Պայթյուն Թալինի բենզալցակայաններից մեկում․ այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա
16.02.2026 | 16:54
ՀԾԿՀ-ն հիմա շատ ավելի անկախ է, քան երբևէ․ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 16:46
Աշխարհի գավաթի առաջին փուլին կմասնակցի 4 հայ մարմնամարզիկ
16.02.2026 | 16:38
Ես ձեր նման քաղաքացի եմ, մեր տանն էլ են ջուրն անջատում․ ՀԾԿՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 16:30
Կիմ Չեն Ընը ՌԴ-ին օգնություն ցուցաբերելիս զոհված հյուսիսկորեացի զինվորների ընտանիքների բնակարաններ կնվիրի
16.02.2026 | 16:25
Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնությունում
16.02.2026 | 16:22
Իմ աշխատած ամեն օրվա և ամեն ժամի համար պատասխանատու եմ․ ՀԾԿՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 16:13
Ամերիկյան մոդուլային ատոմակայանը մի շարք առավելություններ է ունենալու․ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 16:06
Հունվարին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 2,4 միլիոն դոլարի արտադրանք
16.02.2026 | 16:00
Համաձայն չեմ «խլել» եզրույթի հետ․ Մեսրոպ Մեսրոպյանը՝ ՀԷՑ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 15:55
Տիգրան Դադունցը և ԺՀՄԻԳ առաքելությունը քննարկել են նախընտրական շրջանի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը
16.02.2026 | 15:51
«Վեոլիա ջուրը» կպետականացվի՞․ ՀԾԿՀ նախագահը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 15:46
ԱՄՆ Գլխավոր դատախազությունն Էփշտեյնի ֆայլերում առկա ավելի քան 300 քաղաքական գործիչների և հայտնիների անուններ է հրապարակել
Բոլորը

Ուկրաինայի պատերազմի մեկնարկից անցել է մեկ տարի, և այս ամբողջ ընթացքում Հայաստանի տնտեսությունն այդ պատերազմի ազդեցության տակ է եղել։ Տնտեսագետ, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը և գործընկերները հետազոտություն են իրականացրել՝ պարզելու Ուկրաինայի պատերազմի դրական և բացասական արդյունքները Հայաստանի տնտեսության վրա։

Պարո՛ն Քթոյան, շատ ենք խոսել այս թեմայով, որ Հայաստան մեծ հոսք է եղել, ավելացել են վարձակալության և ապրանքների գները։ Բայց հանրագումարում այս մեկ տարվա ազդեցությունը Հայաստանի վրա դրակա՞ն, թե՞ բացասական է եղել։

-Բնականաբար, ազդեցությունը տարբեր վեկտորներ ունի, բայց դրական նպաստ ունեցող ազդեցությունների դերակատարումն անհամեմատ ավելի մեծ է։ Նշեցիք ֆինանսական ներհոսքը, որն աննախադեպ չափերի է հասել։ Օրինակ, նախորդ տարիների ընթացքում ամսական կտրվածքով 80-100 միլիոն դոլարի տիրույթում է եղել Ռուսաստանից Հայաստան բանկային համակարգով ֆիզիկական անձանց միջոցով զուտ ներհոսքը։ Բայց 2022 թվականի երկրորդ կեսին ամսական կտրվածքով այդ ներհոսքը գերազանցում էր 400 մլն դոլարը, դա աննախադեպ մակարդակ էր։

Մեր տնտեսության աճի զգալի մասը ծառայությունների ոլորտում է։ Եթե նայենք ավելի մանրամասն բացվածքը, բանկային՝ ֆինանսական և ապահովագրական ոլորտն է ամենամեծ աճը գրանցել։ Սրանք մնայո՞ւն արժեքներ են մեզ համար, թե՞ այսօր կան, վաղը չեն լինելու։

-Ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ոլորտը նախորդ տարիներին ևս երկնիշ աճ է արձանագրել, բայց ոչ 50 տոկոս։ Եթե նախորդ տարիներից տարբեր ժամանակահատվածներ վերցնենք, ֆորսմաժորային տարիները հանենք, միջինում 18-20 տոկոս է եղել աճը։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ եթե որևէ բան չլիներ, ապա լավագույն սցենարի պարագայում աճը կլիներ 20-25 տոկոսի տիրույթում։ Բայց մենք ունենք 50 տոկոս աճ, այսինքն՝ պետք է համարենք, որ այս աճն առնվազն կիսով չափ պայմանավորված է հենց այն շոկային էֆեկտներով, որոնք տվյալ ոլորտի համար դրական շոկ են։

Սրանք արդյո՞ք պահպանվող են։

-Բնականաբար՝ ոչ, և բոլորն էլ հասկանում են, որ ոչ։ Այցելուների հետվերադարձի պարագայում, իսկ դա անխուսափելի է, այս պրոցեսներն արդեն հակառակ ուղղությամբ կդրսևորվեն։ Եվ որևէ մեկը, կարծում եմ, պատրաստ պատասխան չունի, թե սա մեզ համար երկարատև աճի նախադրյալներ է ստեղծում։ Սա պարզապես պետք է դիտարկել հնարավորություն՝ որոշ ընթացիկ խնդիրների լուծման, տնտեսության որոշակի աշխուժացման համար։ Հատկապես հետհամավարակային շրջանում այս ոլորտների՝ ծառայությունների ոլորտի վերականգնումը դեռ չէր ավարտվել, սա թույլ է տալիս արագացնել այդ պրոցեսը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան