Հիպոթեքի և այլ տոկոսները կարող են իջնել ԿԲ որոշումներից հետո․ Նարեկ Կարապետյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Հրապարակվել է Հայաստանի տնտեսական տարվա արդյունքները ամփոփող տնտեսական ակտիվության ցուցանիշը, ինչպես նաև ԿԲ նոր որոշում կա վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին։ Այս և այլ թեմաների մասին Factor TV-ն զրուցել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Նարեկ Կարապետյանի հետ։
— Պարոն Կարապետյան, սկսենք տնտեսական ակտիվության ցուցանիշից․ այն բավական բարձր է՝ 14,2 տոկոս։ Արդյունքը, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում։
— Ընդհանուր առմամբ, բավական լավ տնտեսական ցուցանիշներ ունենք, դա միանշանակ է։ Մենք, սկսած 2000-ականների բարձր տնտեսական աճերի ժամանակահատվածից, նման բարձր ցուցանիշ չենք ունեցել։ Իհարկե, տարվա ընթացքում, հատկապես ամռան ամիսներին ու սեպտեմբերին, անգամ ավելի բարձր սպասումներ կային։
Կար քննարկում, որ հնարավոր է՝ արձանագրենք մեր պատմական ռեկորդը։ Ռեկորդ չարձանագրեցինք, բայց այն համաշխարհային տնտեսական միջավայրում, որտեղ տնտեսական դանդաղում է տեղի ունենում, բարձր ինֆլյացիայի միջավայրում, երբ նաև ռեցեսիոն ռիսկեր են առաջանում, նման ցուցանիշները իհարկե գոհացնող են։
— ԿԲ խորհուրդը այսօր որոշում է կայացրել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10,75 տոկոս։ Արդյո՞ք սա նշանակում է, որ գնաճը հաղթահարվեց կամ պիկն անցանք։
— Ինչ-որ առումով՝ կարծում եմ՝ պիկն անցանք, որովհետև դանդաղման պրոցեսում ենք, և մյուս կողմից չունենք արտաքին գնաճային մեծ ճնշումներ։ Կարծում եմ՝ ԿԲ-ի այս որոշումը արտահայտում է այն դիրքորոշումը, որ ներկա տոկոսադրույքի մակարդակը արդեն բավարար խստացնող է։
— Արդյո՞ք սա նշանակում է, որ ԿԲ-ն կարող է մոտալուտ ապագայում իջեցնել տոկոսադրույքը, ինչի հիման վրա իջնեն նաև վարկերի տոկոսադրույքները։
— Մեր համար այս տոկոսադրույքը, ներկայիս մակարդակը արդեն բարձր է։ Ու մեր քաղաքացիները դա արդեն տեսնում են հիպոթեքի տոկոսադրույքներում։ Եվ ենթադրաբար, այո, եթե գնաճի ալիքը հաղթահարենք, ապա ԿԲ-ն պետք է սկսի իջեցնել տոկոսադրույքը։
— Մոտավոր ե՞րբ կարելի է սպասել, որ մեր վարկերի վրա կարտահայտվի այդ ամենը։
— Ես կարծում եմ՝ վեց ամսից ոչ շուտ։ Տարվա ընթացքում կմտնենք ԿԲ-ի թիրախային միջակայք։
— Մենք պե՞տք է պատրաստվենք հնարավոր իրավիճակին, երբ այստեղ եկած ռուսները և ռուսական կապիտալը հեռանում են։
— Այո, պետք է պատրաստվենք, և դրա մասին բոլորն են խոսում, նաև միջազգային կազմակերպություններն են դրա մասին խորհուրդներ տալիս, ինչպես օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը։ Իրենք ասում են, որ երկիրը պետք է քայլեր ձեռնարկի և առաջինը պահուստներ, ռեզերվներ ստեղծելն է։ Դրան և՛ Կենտրոնական բանկը պետք է արձագանքի՝ շուկայից ավելցուկային դոլար հավաքելով, և՛ կառավարությունը պետք է իր համար բուֆերներ ստեղծի, պարտքի բեռը նվազեցնի, ազատ միջոցներ թողնի բյուջեում։ Այսինքն՝ միշտ պետք է նորոգել կտուրը, երբ եղանակը լավ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան