Էրդողանը չի կարող առաջադրվել, քանի դեռ խորհրդարանը չի հաստատել արտահերթ ընտրությունները․ Թուրքիայի ընդդիմադիր դաշինք

Լուրեր

29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
Բոլորը

Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնում երրորդ ժամկետի համար, քանի դեռ Թուրքիայի Ազգային ժողովը չի համաձայնել արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Այս մասին ասվում է Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ, որը հաջորդել է կուսակցությունների առաջնորդների՝ 9 ժամ տևած հանդիպմանը, գրում է Bianet-ը:

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները պաշտոնապես նշանակված էին հունիսի 18-ին։ Էրդողանը, սակայն, օրերս ասել է, որ կօգտագործի իր իշխանությունը՝ մարտի 14-ին կայանալիք քվեարկության համար ընտրական գործընթաց սկսելու նպատակով։

«Այն փաստը, որ նախագահը 3-րդ անգամ հայտարարեց իր առաջադրման մասին՝ խախտելով Սահմանադրությունը, մեր ժողովրդավարության պատմության ևս մեկ սև էջ է»,- ասվում է ընդդիմության առաջնորդների հայտարարության մեջ, որը նաև հայտնի է որպես «Վեցյակի հարթակ»։

Էրդողանը, որը պաշտոնը ստանձնել է 2014 թվականին, ներկայում նախագահական իր երկրորդ ժամկետն է ավարտում, ինչը Սահմանադրությամբ նրա ժամկետի առավելագույն տևողությունն է։ Սակայն Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կարծում է, որ Սահմանադրությունը չի խանգարում Էրդողանին կրկին առաջադրվել այդ պաշտոնում, քանի որ այն առաջին անգամ կիրառվել է 2018 թվականի ընտրություններում։

«Բայց մենք պատրաստ ենք ընտրություններին՝ ժողովրդի աջակցությամբ, մեր հանդեպ հավատով և մեր երկրի հանդեպ սիրով»,- ասել են ընդդիմության առաջնորդները, որոնք ցանկանում են միավորել ուժերը Էրդողանի դեմ, սակայն նախագահական ընտրություններում դեռ միասնական թեկնածուի անուն չեն հայտարարել։

Ըստ աղբյուրների՝ ընդդիմադիր դաշինքը փետրվարի 13-ին կայանալիք հաջորդ հանդիպումից հետո կավարտի թեկնածուի փնտրտուքը։ Թեև վեց միասնական թեկնածուի անունը մինչ օրս չի նշվում, սակայն կուլիսներում թեկնածուի մասին խոսակցությունները վաղուց են ընթանում։

Ժողովրդահանրապետական կուսակցությունը պնդում է իր ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածության հարցում, որը, սակայն, վիճարկում են «Լավ» կուսակցության բարձրաստիճան անդամները, որոնք կարծում են, որ նա դժվարությամբ կարող է հաղթել:

Էմմա Չոբանյան