Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից

Լուրեր

28.10.2026 | 22:16
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
Բոլորը

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում քննարկվել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևին ակադեմիայի անդամների կազմից հեռացնելու հարցը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլին հայտարարել է, որ Ռամիզ Մեհդիևը կատարել է երկրի հեղինակությունը վարկաբեկող և ակադեմիայի անդամների համար կանոնադրությամբ սահմանված պահանջները խախտող հանցավոր գործողություններ։ Նշվել է, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի վճռով նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։

«Մեր անկախ պետության սահմանադրական կարգը փոխելու ծրագրեր մշակած Ռամիզ Մեհթիևի հանցավոր գործողությունները դավաճանություն են մեր անկախ պետականությանը, աններելի արարքներ, որոնք անհամատեղելի են ակադեմիայի անդամի կոչման հետ, վարկաբեկում են գիտնականի կոչումը և խաթարում նրա հեղինակությունը։ Պետական դավաճանություն կատարած և դատարանի կողմից խիստ պատժի դատապարտված Ռամիզ Մեհդիևը չի կարող մնալ ԳԱԱ անդամ»,- հայտարարել է նա։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամների ընտրության, իրավունքների և պարտականությունների մասին կանոնակարգի պահանջների համաձայն՝ ԳԱԱ նախագահության այս որոշումը պետք է հաստատվի ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից։ Ակադեմիայի նախագահությունը որոշում է ընդունել ընդհանուր ժողովը հրավիրել 2026 թվականի հոկտեմբերի 30-ին։

Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի  որոշմամբ՝ 88-ամյա Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։ Միաժամանակ, հաշվի առնելով ամբաստանյալի տարիքը և առկա հիվանդություններով պայմանավորված առողջական վիճակը՝ դատարանը որոշել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը համարել պայմանական։

Դատավճռում ներառվել է նաև Ռամիզ Մեհդիևի գույքի բռնագրավման և այն պետությանը փոխանցելու մասին որոշումը։

2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել Ռամիզ Մեհդիևի նկատմամբ։ Նրան մեղադրանքներ էին առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 193-1.3.2 հոդվածով (հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացում), 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն) և 278.1 հոդվածով (իշխանությունը բռնի զավթելուն կամ պետության սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելուն ուղղված գործողություններ)։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի