Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա պայմանական ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ

Լուրեր

28.10.2026 | 12:53
Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում է իրականացվել․ Սերբիան միջադեպն ահաբեկչություն է համարում
28.10.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանն ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
28.10.2026 | 12:34
Անգլիայի չեմպիոնը պարտվել է 4-րդ լիգայի թիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:26
Պուտինը Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ զրույցի ընթացքում դասախոսություն է կարդացել սլավոնների պատմության մասին. FT
28.10.2026 | 12:18
Նրա նախաձեռնությունները ողբերգությամբ են ավարտվել․ Ղազարյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:12
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տոնե Կայզերի ասուլիսը. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 12:10
ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա // ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու կոչ է հնչել․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 12:07
Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանի օգտին
28.10.2026 | 12:01
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա պայմանական ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ
28.10.2026 | 11:57
Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել
28.10.2026 | 11:52
Եթե նույնիսկ բռնության զոհ եմ, ի՞նչ կա դրա մեջ, ուզում եք ամոթանք տա՞լ ինձ․ Բաթոյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը վճիռ է կայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի գործով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վճիռը հրապարակվել է դատավոր Մուրադ Ասլանովի նախագահությամբ անցկացված դատական նիստում։

Դատարանի որոշմամբ՝ 88-ամյա Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։ Միաժամանակ, հաշվի առնելով ամբաստանյալի տարիքը և առկա հիվանդություններով պայմանավորված առողջական վիճակը՝ դատարանը որոշել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը համարել պայմանական, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նույն դատավճռով որոշում է կայացվել միջնորդություն ներկայացնել՝ Ռամիզ Մեհդիևին պետական պարգևներից զրկելու հարցը քննարկելու համար։ Բացի այդ, նրա գույքը ենթակա է բռնագրավման՝ հօգուտ պետության։ Բռնագրավման ցանկում ներառված են հողատարածքներ, առանձնատներ, առևտրի կենտրոններ, բնակելի տներ, ընկերություններ և բանկային ոլորտում ունեցած բաժնեմասեր։

Հրապարակվել է Մեհդիևին և նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքի ցանկը՝

1. Խաղողի այգիներ Նովխանիում։ Ընդհանուր 216 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողեր՝ Բաքվում, Աբշերոնի և Գյորանբոյի շրջաններում․ 155 հա մակերեսով հողատարածք Նովխանիում, 50 հա մակերեսով հողատարածք Խինալիղ գյուղում։

2. Ընտանիքի անդամների անունով ձևակերպված հողատարածքներ՝ 8,92 հա հողատարածք Մաշտաղա ավանում՝ Ռամիզ Մեհդիևի կնոջ՝ Գալինա Մեհդիևայի անունով, 2,4 հա հողատարածք՝ դստեր՝ Քյամիլա Ալիևայի անունով։

3. Ընկերություններ և մեդիաակտիվներ՝ Digital Media ՍՊԸ, որը գրանցվել է Բաքվում 2008 թվականին և տիրապետում է Media FM ռադիոկայանը։ Ընկերությունում բաժնեմաս ունի Ռամիզ Մեհդիևի թոռնուհին՝ Նիգյար Մեհդիևան։

4. Անշարժ գույք և առևտրային օբյեկտներ՝ բնակարան Իստիգլալիյաթի 11 հասցեում, որը պատկանում է Քյամիլա Ալիևային։ Այն նաև Infonet ՍՊԸ-ի և Caspian Telekom ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն է։ Օբյեկտներ Դիլյարա Ալիևայի 251A հասցեում, Topaz և Qala-R.L. բնակարանաշինարարական կոոպերատիվներ, NLT ՍՊԸ և Premium Store ՍՊԸ։

5. Այլ ընկերություններ և առևտրի կենտրոններ՝ NLT ընկերություն, Servis ընկերություն,Grand Palace, Astoriya,«Astoriya բժշկական կենտրոն» ՍՊԸ, որը 2020 թվականից գործում է German Hospital անվամբ։ «Qrandezza առևտրի կենտրոն» ՍՊԸ, որը բացվել է 2014 թվականին, զբաղեցնում է ավելի քան 5,000 քառակուսի մետր տարածք։ Բաժնեմասեր «Սադարակ» և «Բինա» առևտրի կենտրոններում։

6. Բանկային և ներդրումային ոլորտներ՝ Bank BTB, որոի կանոնադրական կապիտալը կազմում է 50 միլիոն մանաթ, իսկ բաժնետոմսերի 75%-ը պատկանում է Ռամիզ Մեհդիևի թոռնուհուն, BTB Lizinq ԲԲԸ, BTB Kapital ներդրումային ընկերություն։

7. Հրատարակչություն և բնակելի շենքեր՝ Şərq-Qərb հրատարակչական տուն, Qlobal East West ՍՊԸ։ 16 հարկանի բնակելի շենք՝ 408 բնակարանով, որը կառուցվել է Խաթայի շրջանի Ահմեդլի ավանում, ինչպես նաև մոտակայքում գտնվող մեկ այլ 16 հարկանի շենք։

8. Առանձնատներ և ամառանոցներ՝ վիլլա Բաքվի Թբիլիսյան պողոտայում։ Գնահատված արժեքը՝ 8 միլիոն դոլար։ Ամառանոցներ Գյոյչայի, Շամախիի և Գյոյգյոլի շրջաններում։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել Ռամիզ Մեհդիևի նկատմամբ։ Նրան մեղադրանքներ էին առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 193-1.3.2 հոդվածով (հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացում), 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն) և 278.1 հոդվածով (իշխանությունը բռնի զավթելուն կամ պետության սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելուն ուղղված գործողություններ)։

Ռամիզ Մեհդիևն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1995-2019 թվականներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի