ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով

Լուրեր

29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:20
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:17
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
29.10.2026 | 13:09
Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
Բոլորը

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ խորհրդակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո։ Նրա խոսքով՝ ժամկետները, ի թիվս այլ գործոնների, կախված կլինեն, այդ թվում, ռազմաճակատում իրավիճակից, գրում է Ինտերֆաքսը։

«Ամսաթիվը նույնպես կորոշվի։ Հստակ է, որ դա կլինի նոյեմբերի 4-ից հետո»,- ասել է Ուշակովը։

Մեկնաբանելով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հայտարարությունը, թե եռակողմ խորհրդակցությունները կարող են կայանալ նոյեմբերի 4-ին, Ռուսաստանի նախագահի օգնականն ընդգծել է․ «Մենք դեռ որևէ ազդակ չենք փոխանցել»։

Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա խորհրդակցություններում ռուսական պատվիրակության կազմը կհայտարարվի ավելի ուշ։

«Մեզ մոտ, իհարկե, հիմնական կմախքը կա, բայց կարծում եմ՝ վերջնական կազմը կձևավորվի մոտ ապագայում»,- ասել է նա։

Միաժամանակ, Ռուսաստանի նախագահի օգնականը վստահեցրել է, որ այս պահին չի քննարկվում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեին Ուկրաինայի շուրջ բանակցություններում որպես Եվրոպայի ներկայացուցիչներ դիտարկելու հարցը։

«Առայժմ այդ մասին ընդհանրապես խոսք չկա, և ոչ ոք ոչինչ չի քննարկում, քանի որ ներկայում պայմանավորվածություն կա վերսկսել եռակողմ խորհրդակցությունները՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների ու պատվիրակությունների մասնակցությամբ»,- լրագրողներին ասել է Ուշակովը՝ պատասխանելով  հարցին՝ արդյո՞ք Մոսկվան կարող է Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարներին դիտարկել որպես Եվրոպայի ներկայացուցիչներ բանակցություններում։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ եռակողմ բանակցությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 10-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի