ՀՀ-ն զորավարժությունների չեղարկման մասին ՀԱՊԿ-ին հայտնել է հունվարի 5-ին. ՊՆ խոսնակ

Լուրեր

29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես հայտնել է ՀՀ վարչապետը՝ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն 2023» զորավարժության անցկացումը ՀՀ-ում համարել է ոչ նպատակահարմար և այդ մասին հունվարի 5-ին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետին: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Հունվարի 10-ին ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը լրատվամիջոցներին հայտնել է, որ ՀԱՊԿ Միացյալ շտաբը ստացել է ՀՀ ՊՆ պաշտոնական գրությունը և դիտարկում է զորավարժությունը ՀԱՊԿ այլ անդամ պետության տարածքում անցկացնելու հարցը»,֊ հավելեց ՊՆ խոսնակը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանում «Անքակտելի եղբայրություն 2023» զորավարժությունների չեղարկման մասին։

«Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի կողմից հաստատված ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարավերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2023 թվականի պլանով նախատեսվում է ՀՀ տարածքում «Անքակտելի եղբայրություն 2023» ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժությունների անցկացումը։ Այս տարի հայկական հողի վրա այս զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունն ավելի վաղ հաստատվել էր նաև Երևանում։ Ներկայում ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից պաշտոնական ծանուցում չի ստացել կազմակերպության կողմից սահմանված կարգով այդ զորավարժությունները չեղարկելու մասին»,- նշել էին կազմակերպությունից։

Նարեկ Կիրակոսյան