Ալիևը հիշեցրել է՝ ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը 2025թ․ ավարտվում է և սպառնացել է Հայաստանին

Լուրեր

09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստալիքների հետ զրույցում դարձյալ Հայաստանին մեղադրել է խաղաղության բանակցությունները տապալելու մեջ։ Նա նշել է, որ ակնկալում էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել 2022 թվականին։

«Ես անկեղծորեն հուսով էի, որ մինչև տարեվերջ մենք կկարողանանք խաղաղության պայմանագիր կնքել, բայց դա տեղի չունեցավ։ Ինչի՞ է սպասում Հայաստանը: Հավանաբար՝ ինչ-որ աշխարհաքաղաքական փոփոխությունների, հավանաբար՝ այլ բանի, գուցե՝ ինչ-որ մեկը նրան ինչ-որ բան է խոստացել»,- ասել է Ալիևը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներին՝ նա ասել է, որ պայմանագրի Ադրբեջանի առաջարկը «որոշ ժամանակ սեղանին կլինի», բայց Բաքուն այլևս ակտիվություն չի ցուցաբերի։

«Դե, չի լինի խաղաղության պայմանագիր, պետք էլ չէ։ Մենք այդպես կարող ենք երկար ապրել։ Ինչ կլինի հետո՞․․․ դա հետո կերևա։ Կարծում եմ՝ նրանք կլսեն իմ ուղերձներն ու ճիշտ եզրակացություն կանեն։ Եվ կրկին՝ չեմ ուզում ճնշողի դերում լինել, սակայն ստիպված եմ ևս մեկ անգամ տեղ հասցնել, որ այս տարին վերջին հնարավորությունն է լինելու։ Հետո լինելու է 2024 թվականը, հետո՝ 2025-ին, ավարտվում է Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ժամկետը»,- սպառնացել  է Ադրբեջանի նախագահը։

Էմմա Չոբանյան