Լարված իրավիճակ Գյումրիում. մեծ թվով ցուցարարներ բերման ենթարկվեցին ռուսական ռազմաբազայի մոտ ակցիայի վայրից. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
29.10.2026 | 16:44
Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
Բոլորը

Ազգային Ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչները «Բացե’ք Բերձորի միջանցքը», «Դո’ւրս ՀԱՊԿ֊ից» ,«Ո’չ ռուսական օկուպացիային» ցուցապաստառներով ու կոչերով մոտեցան 102֊րդ ռուսական ռազմաբազային, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին տեղակայված։

Ակցիայի մասնակիցները նշում էին, որ հենց ռուսներն են շրջափակել Լաչինի միջանցքը, իսկ ռազմաբազան հանուն Արցախի ապաշրջափակման շրջափակելն իրենց իրավունքն է։
«Ոտքի կանգնեք հանուն հայրենիքի, հանուն արժանապատվության»,- կոչ էին անում ցուցարարները։

Նրանք ոստիկաններին հորդորում էին միանալ իրենց։

Ցուցարարները համայն հայությանը կոչ էին անում արգելափակել ռուսական բոլոր կառույցների դռները:

«Արցախը ռուս-թուրքական սիրավեպի պատճառով սովամահ է լինում»,-բացականչում էին ցուցարարները։
Ոստիկանները կարճ ժամանակ անց ընթերցեցին Հավաքների ազատության մասին օրենքը` հայտարարելով, որ ակցիայի մասնակիցներըկարգ են խախտում և սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին՝ նաև ուժ կիրառելով։ Այս պահին լարված իրավիճակը պահպանվում է։

Արմիկ Մովսիսյան