Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
Քաղաքականություն
29.10.2026 | 17:07
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերին։ Հանդիպմանը քննարկվել են հայ-սլովենական հարաբերությունների զարգացումը, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման և երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը։
ԱԽ գրասենյակի հաղորդագրությունը՝ ստորև․

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Սլովենիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերին։
Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել Հայաստան-Սլովենիա հարաբերությունների հետեւողական զարգացումը՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցին եւ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։

