Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
Քաղաքականություն
29.10.2026 | 16:51
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։ Որոշումն ընդունվել է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա։
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Ջավադյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

