Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել

Լուրեր

29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
29.10.2026 | 16:44
Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
Բոլորը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ երեք նավթատար լցանավ է պայթել և հրդեհվել ծովային ականներին բախվելուց հետո։ Նավերը փորձում էին անցնել Հորմուզի նեղուցով՝ այն երթուղով, որը կորպուսը բնութագրել է որպես «չարտոնված հարավային ուղի», գրում է CBS News-ը։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության համաձայն՝ միջադեպերը տեղի են ունեցել վերջին 24 ժամվա ընթացքում։ Դրանից հետո նավերը մնացել են նեղուցի հարավային ափերի մոտ:

ԱՄՆ-ն խրախուսել է նավագնացներին՝ օգտագործել հարավային նավագնացության ուղին կենսականորեն կարևոր ջրային ուղու միջով, որը նախագահ Թրամփն օգոստոսի վերջին հայտարարել էր ականազերծված։ Իրանը պնդում է, որ նավերը կարող են նեղուցով անցնել միայն այն երթուղիներով, որոնք իր կողմից վերահսկվում են նեղուցի հյուսիսային ափին ավելի մոտ՝ Իրանի իշխանությունների հետ համակարգված։

«Այս նավթատար լցանավերն անջատել էին իրենց ռադարային և նավիգացիոն համակարգերը։ Արհամարհելով ԻՀՊԿ ռազմածովային ուժերի նախազգուշացումները՝ լցանավերը փորձում էին դուրս գալ Հորմուզի նեղուցից՝ չարտոնված հարավային երթուղով, երբ բախվել են ծովային ականներին և պայթել»,- հավելել է ԻՀՊԿ-ն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի