Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան

Լուրեր

29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
29.10.2026 | 16:44
Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
Բոլորը

Հոկտեմբերի 27-ին Երևանում անցկացվող COP17-ի շրջանակում պաշտոնապես ազդարարվել է Հայաստանի նախաձեռնած «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանյան հարթակի» մեկնարկը։ Բարձր մակարդակի միջոցառմանը մասնակցել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ կարևորելով լեռնային էկոհամակարգերի պահպանությունը, ջրային անվտանգությունն ու միջազգային համագործակցությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանը նպատակ ունի նախաձեռնությունը դարձնել COP17-ի երկարաժամկետ ձեռքբերումներից մեկը։

ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Հոկտեմբերի 27-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ամփոփիչ ելույթով հանդես է եկել «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի վերաբերյալ գլոբալ երկխոսություն» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում պաշտոնապես ազդարարվել է ՀՀ ուղենշային «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանյան հարթակ» նախաձեռնության մասին` մշակված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համագործակցությամբ:

ԱԳՄԱ նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսական նշանակությունը կենսաբազմազանության պահպանության, ջրային անվտանգության, համայնքների բարեկեցության և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության ամրապնդման գործում։ Նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի՝ որպես լեռնային երկրի համար էկոհամակարգերի պահպանության և կայուն կառավարման առանձնահատուկ կարևորությունը՝ նշելով, որ դրանք երկրի բնական ժառանգության, ազգային ինքնության և կայուն զարգացման անբաժանելի մասն են կազմում։

Նախաձեռնության իրականացման համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության, կլիմայի փոփոխության հարմարվողականության և ջրային ռեսուրսների կառավարման ուղղություններով համադրված քաղաքականության, միջազգային համագործակցության, տեխնիկական կարողությունների զարգացման և ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման անհրաժեշտությունը։

Նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի նպատակաուղղվածությունը՝ նախաձեռնությունը դարձնելու COP17-ի երկարաժամկետ և նշանակալի ժառանգություններից մեկը՝ այդ ուղղությամբ կարևորելով պետությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական կառույցների, տեղական համայնքների, քաղաքացիական հասարակության և երիտասարդների հետ հետևողական համագործակցությունը։