Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել

Լուրեր

29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
29.10.2026 | 16:47
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 16:44
Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
Բոլորը

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն բրիտանական Financial Times-ից պահանջել է հեռացնել այն հրապարակումը, որտեղ պատմվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հեռախոսազրույցի մասին։ Նորվեգական VG պարբերականի հաղորդմամբ՝ Ստյորեն հայտարարել է, որ զրույցի բովանդակությունը սխալ է ներկայացվել։ Financial Times-ը հրաժարվել է հեռացնել հոդվածը, գրում է The Insider-ը։

Ստյորենի, Ստուբի և Պուտինի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին։ Նույն օրը Financial Times-ը հրապարակել է հոդված, ըստ որի՝ զրույցի մեծ մասը Ռուսաստանի նախագահն օգտագործել է միջնադարյան սլավոնական պատմության մասին իր զրուցակիցներին դասախոսություն կարդալու համար։

Պարբերականը, հղում անելով երեք աղբյուրի, գրել է, որ զրույցը նախատեսված էր 30 րոպե տևելու համար, սակայն այն ձգվել է մինչև մեկուկես ժամ։ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիները քննարկելու փոխարեն՝ Պուտինը երկար մենախոսություն է ունեցել այն մասին, ինչն ինքն անվանում է «հակամարտության սկզբնապատճառներ»։

«Մենք խնդրել ենք Financial Times-ին հրապարակել հերքում, քանի որ ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը։ Նրանք կուղղեն այն, քանի որ մենք մասնակցել ենք այդ զրույցին»,- VG-ի հարցմանն ի պատասխան՝ հայտարարել է Ստյորեն։

Սակայն Financial Times-ի խմբագրությունը նորվեգացի լրագրողներին հայտնել է, որ վստահ է իր աշխատանքի որակի վրա և  ոչինչ չի փոխելու։ VG-ին տված մեկնաբանության մեջ Ֆինլանդիայի կառավարության ներկայացուցիչը հաստատել է, որ Ֆինլանդիան  նույնպես դիմել է Financial Times-ին՝ հոդվածում ուղղումներ կատարելու։ Նրա խոսքով՝ Պուտինը խոսել է 2014 թվականից սկսված իրադարձությունների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի