Անհայտ ծագման մսի վաճառք՝ հենց փողոցում․ տոնական առևտրի մութ կողմը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Բոլորը

Սասունցի Դավիթ երկաթուղային կայարանի հարևանությամբ առևտրականները միսը վաճառում են խանութից էժան գնով։ Բայց ի՞նչ պայմաններում է կատարվել կենդանիների մորթը, արդյո՞ք սպանդանոցում, ինչպես օրենքն է պահանջում՝ հետաքրքրվում ենք վաճառողներից։

«Մենք չգիտենք, առնում ենք»,- ասաց վաճառողներից մեկը։

Մսավաճառները նաև չներկայացրին 5-րդ ձևի անասնաբուժական վկայականը․ այս փաստաթուղթը պիտի վկայեր, որ միսն անվտանգ է, ենթարկվել է անասնաբուժասանիտարական փորձաքննության, այսինքն՝ սպանդանոցային մորթ է իրականացվել։

Շուկայի այցելուներից մեկը՝ Գառնիկ Աթաբեկյանն ասում է` որքան էլ դրսում վաճառվող միսն ավելի մատչելի լինի, միևնույն է՝ չի գնում։ Չի հասկանում, թե ինչպես են մարդիկ հակահիգիենիկ պայմաններում վաճառվող միս գնում։

Factor TV-ի նկարահանող խմբին նկատելուն պես շուկայի աշխատակիցները վաճառողներից պահանջեցին հավաքել ապրանքը․ մսավաճառների սեղանները սկսեցին դատարկվել։ Շուկայի աշխատակիցը, որը նկարահանվել չցանկացավ, պնդեց, թե չգիտեն՝ ինչպես են մսավաճառները հայտնվել այստեղ։

«Ձեռքի հետ բերել-դրել ու վաճառում են»,- ասաց շուկայի աշխատակիցը։

Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայության վարչության պետ Հովիկ Սաֆարյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ Ամանորին ընդառաջ՝ փողոցային առևտրի ծավալները մեծանում են, բայց իրենք վերահսկում են և առգրավում ապրանքը։

Քաղաքապետարանի պաշտոնյան ասաց՝ կոնկրետ այս հատվածում ստուգումներ չեն արել, բայց խոստացավ՝ կվերահսկեն։ Օրենքը շրջանցելու համար տուգանք է սահմանված 70-100 հազար, երկրորդ անգամ խախտելու դեպքում՝ 200 հազար դրամի չափով։ Միայն 2022 թվականին բացօթյա առևտրի 2000-ից ավելի արձանագրություն է կազմվել, բայց դա էլ իրավիճակը չի փոխում․ ստուգայցերից րոպեներ անց պատկերը նույնն է։

Պարզվեց՝ մեր նկարահանման պահին ՍԱՏՄ տեսուչները շուկայի հարևանությամբ գործող խանութներում էին։ Այնտեղ էլ բազմաթիվ խախտումներ էին արձանագրվել։ Մսեղիք վաճառողները թեև ունեցել են 5-րդ ձևի անասնաբուժական վկայական, բայց տեսուչներն արձանագրել են, որ մսի վաճառքը պատշաճ պայմաններում չի իրականացվում։

Երևանի քաղաքապետարանից մեզ ասացին, որ շուկայի տնօրինությանը զգուշացրել են, նրանք էլ վստահեցրել են, որ մսի վաճառք այլևս չի իրականացվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան