Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատին հանձնվել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ ավտոբաք

Լուրեր

09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
Բոլորը

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն:

Գերատեսչության ղեկավարը շրջել է ստորաբաժանման տարածքով, զրուցել անձնակազմի հետ և ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին:

Նախարար Փամբուխչյանը դրամական պարգև և պատվոգիր է շնորհել վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի փորձագետ Գրետա Վարդանյանին՝ 2022 թվականին պարափաուերլիֆթինգի աշխարհի առաջնությանը մասնակցելու և հաղթող ճանաչվելու համար: ԱԻ նախարարը նշել է, որ իր ղեկավարած կառույցն ու անձամբ ինքը խրախուսում են փրկարար ծառայողների ներգրավվածությունը տարբեր մարզաձևերում և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն։

Այնուհետև նախարար Փամբուխչյանն այցելել է Աշոցք, նրան դիմավորել են համայնքապետ Կարեն Մանուկյանը և ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատին հանձնվել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ ավտոբաք:

«Հրշեջ-փրկարարական այս ավտոմեքենան նախատեսված է դժվարանցանելի տեղանքներում աշխատանքների իրականացման համար: Այն զգալի կհեշտացնի ՀՓՋ անձնակազմի բեռը»,-ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Իր հերթին, Աշոցքի համայնքապետ Կարեն Մանուկյանը ևս կարևորել է նման տեխնիկայով համայնքի ՀՓՋ-ի համալրումը և նշել, որ հրշեջ ավտոբաքի կարիքն իսկապես մեծ էր: