Բաքվի հերթական ստահոդ հայտարարությունն ու արձագանքը Հայաստանի ԱԳՆ-ին

Լուրեր

30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջան ԱԳՆ-ն, չդավաճանելով սեփական ավանդույթներին, հերթական ստահոդ ու կեղծ հայտարարությունն է տարածել՝ արձագանքելով Հայաստանի ԱԳՆ հայատարարությանը։

«Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի ԱԳՆ-ի 2022թ․ դեկտեմբերի 13-ի անհիմն հայտարարությունը, որում ադրբեջանական կողմը մեղադրվում է Շուշի-Լաչին ճանապարհին ստեղծված իրավիճակի համար և խեղաթյուրում եռակողմ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները»,- ասվում է Բաքվի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանը, որն արդեն մի քանի օր է՝ փակել է Լաչինի միջանցքն ու հումանիտար ճգնաժամ ստեղծել Արցախում, Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը որակել է «կեղծավորություն»՝ նշելով, թե Երևանը, իբր, չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։

«Ինչ վերաբերում է պնդումներին, թե Լաչինի ճանապարհը փակվել է, և որ տարածքում ապրող հայ բնակիչները կանգնած են հումանիտար ճգնաժամի վտանգի առաջ, նշում ենք, որ Լաչինի ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը։ Ադրբեջանական կողմը պատրաստ է բավարարել տեղի բոլոր բնակիչների հումանիտար կարիքները, և Հայաստանի պնդումները որևէ հիմք չունեն»,- ասվում է Բաքվի հայտարարության մեջ։

Ադրբեջանը նշում է, որ Հայաստանը, իբր, «պետք է վերջ դնի Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված հայտարարություններին և գործողություններին»։

Բաքուն շարունակում է պնդել, որ Արցախի բնակիչներն «Ադրբեջանի քաղաքացիներ են», և հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմ ստեղծելու կոչերի առնչությամբ նշում, որ «Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցն Ադրբեջանի ներքին գործն է»։

Էմմա Չոբանյան