ԱԺ-ն ընդունեց 2023-ի բյուջեի նախագիծը

Լուրեր

30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Բոլորը

Ազգային ժողովը 66 կողմ, 28 դեմ ձայներով ընդունեց Կառավարության ներկայացրած 2023 թվականի բյուջեի նախագիծը:  Երեկ Ազգային ժողովում «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրիլիոն 591 միլիարդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրիլիոն 302 միլիարդ դրամ: Դեֆիցիտը կկազմի 289 միլիարդ դրամ:

«2023 թվականի բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման և մեր քաղաքացիների սոցիալական ապահովության ամրապնդումը՝ Կառավարության ծրագրով սահմանված թիրախներին համահունչ: Արագ տնտեսական աճը և ներառական զարգացումն այլընտրանք չունեն»,- ասաց Խաչատրյանը:

Խոսելով ընթացիկ տարվա ցուցանիշների մասին՝ նախարարը նշեց, որ 2022 թվականի 10 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 14.5 տոկոսով, ինչի արդյունքում պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է:

«Այս տարվա բյուջետային ծախսերը ոչ միայն ֆինանսավորվել են նախատեսված ծավալով, այլև տարվա ընթացքում կատարել ենք զգալի լրացուցիչ ֆինանսական հատկացումներ անվտանգային, տնտեսական և սոցիալական նոր ծրագրերի համար:

Այս տարվա տնտեսական աճը կարող է դառնալ վերջին 15 տարիների ընթացքում արձանագրված ամենաբարձր աճի ցուցանիշներից մեկը՝ արձանագրելով ՀՆԱ-ի 13 տոկոսը գերազանցող իրական աճ»,- նշեց նախարարը: