ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Լուրեր

30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
Բոլորը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կազմակերպած կլոր սեղան-քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության հնարավորություններն ու Հայաստանի ներդրումային ներուժը։ Դեսպանը կարճատև զրույց է ունեցել նաև ԱՄՆ Փոքր բիզնեսի կառավարման գործակալության ներկայացուցիչ Դեյվիդ Բուլսի հետ։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը։

Իր ելույթում դեսպանը ներկայացրել է ՀՀ–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը, անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև ներկայացրել Հայաստանում առկա ներդրումային ներուժը։

Դեսպան Մկրտչյանը կարճատև զրույց է ունեցել նաև ԱՄՆ Փոքր բիզնեսի կառավարման գործակալության Արտադրության և առևտրի գրասենյակի փոխտնօրեն Դեյվիդ Բուլսի հետ։

Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհուրդը միավորում է մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչների, որոնք նպաստում են ԱՄՆ արտահանման խթանմանը և գործարար համայնքի զարգացմանը՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն և մենթորական աջակցություն։