Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները:
1/8 եզրաթակիչի արգելքը հաղթահարել են «Արարատ-Արմենիան», «Նոան», «Փյունիկը», «Ուրարտուն», «Շիրակը», «Ալաշկերտը», «Վանը» և Առաջին խմբի ներկայացուցիչ «Միկան»:
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ու գործող գավաթակիր «Նոան» հաղթել են լրացուցիչ ժամանակում:
Քառորդ եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ:
Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Նոա» – «Սյունիք»՝ 4:3
«Օլիմպիա» – «Արարատ-Արմենիա»՝ 1։4
«Փյունիկ» – «Արարատ»՝ 6:2
«Ալաշկերտ» – ԲԿՄԱ՝ 4:0
«Լեռնային Արցախ» – «Շիրակ»՝ 1:7
«Ուրարտու» – «Անդրանիկ»՝ 3:2
«Վան» – «Գանձասար»՝ 2:1
«Միկա» – «Ավշար Արարատ»՝ 0:0 (11-մետրանոցներով՝ 5:3)
Դավիթ Եղիազարյան

