Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
Քաղաքականություն
30.10.2026 | 11:35
Բլոկչեյնների վերլուծությամբ զբաղվող ամերիկյան TRM Labs ընկերության տվյալներով՝ կրիպտոարժույթների Binance բորսայի վրա 6,3 միլիարդ դոլարի չափով հարձակման հետևում կանգնած են հյուսիսկորեացի հաքերները, գրում է Reuters-ը։
«Հարձակվողը Binance-ի դրամապանակներից շուրջ 6,36 միլիարդ դոլար է դուրս բերել տասը բլոկչեյն ցանցերում։ Գումարի մեծ մասը փոխանցվել է մոտ 20 րոպեի ընթացքում»,- ասվում է TRM Labs-ի գրառման մեջ։
«TRM-ը, հիմնվելով ինչպես բլոկչեյնից ստացված, այնպես էլ դրանից դուրս հավաքված հավաստի հետախուզական տվյալների վրա, հարձակումը վերագրում է Հյուսիսային Կորեայի էլիտար հաքերային ստորաբաժանմանը՝ TraderTraitor-ին։ Մենք այս եզրակացությունը համարում ենք բարձր հավաստիության»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային Binance հարթակը հաստատել էր, որ հետաքննում է անվտանգության հնարավոր խախտման դեպքը, որի հետևանքով վնասը գնահատվում է 6,3 միլիարդ դոլար։

