Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաք՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» (G20) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսի թղթակիցը։

Ատլանտայում նախարարական հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 30-31-ին։ Այն կլինի դեկտեմբերին Մայամիում նախատեսված «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի նախապատրաստական վերջին փուլերից մեկը։

Ատլանտայում հանդիպումը կանցկացվի 2026 թվականին G20-ում ԱՄՆ նախագահության շրջանակում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ քննարկումների հիմնական թեման կլինի համաշխարհային տնտեսությունը։ Նախարարները կքննարկեն նաև աշխարհաքաղաքական հակամարտությունների և միջազգային լարվածության ազդեցությունը տնտեսական գործընթացների վրա։

«Մեծ քսանյակի» առաջնորդների գագաթնաժողովը նախատեսված է դեկտեմբերի 14-15-ին՝ Մայամիում։

ԱՄՆ-ը գագաթնաժողովին հրավիրել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ հրավերը «կմշակվի», ինչից հետո Մոսկվան որոշում կկայացնի մասնակցության վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի