Լավրովը մեղքը գցում է ՀՀ-ի վրա․ բայց Կրե՛մլն է Ադրբեջանի օրակարգն ընդունել՝ պատասխանատու է․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.03.2026 | 16:45
Քաղաքացին ցանկություն է հայտնել, որ անօդաչուն հարվածի Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին սպասարկող ինքնաթիռին և մեղադրյալ դարձել
23.03.2026 | 16:38
Լոնդոնը որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը թիրախավորել է Մեծ Բրիտանիան. Սթարմեր
23.03.2026 | 16:36
Լուկաս Սելարայանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 16:25
Երևանի Արաբկիր վարչական շրջանում 90 օրով ճանապարհ կփակվի
23.03.2026 | 16:17
Ալեքսանդր Օվեչկինը 1000 գոլ խփած չորրորդ հոկեյիստն է պատմության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 16:08
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
23.03.2026 | 15:59
Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցությունների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները հինգ օրով դադարեցնելու մասին
23.03.2026 | 15:55
Lեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը՝ միջազգային մրցաշարի կրկնակի հաղթող
23.03.2026 | 15:49
Իրանը սպառնում է, Հորմուզի նեղուցից բացի, ականապատել Պարսից ծոցն ու ափամերձ տարածքները՝ մինչ լրանում է Թրամփի սահմանած վերջնաժամկետը
23.03.2026 | 15:41
Բաքվում գիշերը կրկին ԱԹՍ-ներ են նկատվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 15:34
Աբովյանում ավտոմեքենան բախվել է ծառին․ 19-ամյա վարորդը մահացել է
23.03.2026 | 15:30
Վարչապետը ներողություն է խնդրել ոչ միայն քաղաքացուց, այլև ինքն իրենից, որ իրեն վատ է պահել՝ բարձր տոնը նկատի ունեմ․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 15:21
ԱՄՆ-ը հայտարարում է, որ «մեծ մասամբ առաջ է գնում կամ ըստ պլանի է ընթանում»
23.03.2026 | 15:10
Միրզոյանը՝ Բաքվի հետ Սահմանադրության հարցը քննարկելու մասին // ՀՀ-ն օգնություն է ուղարկել Իրանին․ ԼՈՒՐԵՐ
23.03.2026 | 15:01
Ապօրինի շրջանառությունից հանվել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր
Բոլորը

Անցյալ շաբաթ բավականին աղմկահարույց հայտարարություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ հայտարարելով, թե Մոսկվան շահագրգռված է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ՝ հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվար-նոյեմբերի, ինչպես նաև 2022-ի հոկտեմբերի Սոչիի պայմանավորվածությունները։ Քննարկվել են նաև ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունները։

Ինչո՞ւ է Լավրովը շրջանցում Պրահան և, մասնավորապես, Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման համաձայնությունը։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Factor TV-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնում, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև լուրջ մրցակցություն է գնում, թե ում հովանու ներքո պիտի ՀՀ-ն և Ադրբեջանը կնքեն խաղաղության պայմանագիր, քանի որ դրանից է կախված հարցը, թե Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ո՞ր ուժն է մնում ազդեցիկ և լուրջ գործոն։

«Այդ հարցը ՌԴ-ի համար սկզբունքային է, ինչից շատ լավ օգտվում է Ադրբեջանը։ Նա անցյալ դեկտեմբերից կազմակերպում է աճուրդի պես մի գործընթաց, թե որ ուժն ավելի լավ պայմաններ կառաջադրի, նրա հետ էլ ինքը պատրաստ կլինի գործակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Մենք տեսնում ենք, որ մի կողմից ԵՄ-ն, մյուս կողմից՝ ՌԴ-ն մրցակցում են հենց Բաքվի համակրանքը ստանալու համար։ Բաքուն հետևողականորեն լուծում է իր խնդիրները, ինչը բնական է՝ նա հանում է օրակարգից հայկական կողմին ձեռնտու հարցերը և առաջ է տանում իր հարցերը։ Մենք պետք է մտահոգվենք, թե ինչու դա չի ստացվում մեզ մոտ, և ընդհանուր հունով գնում ենք դեպի համաձայնագիր»,- ասաց Բորիս Նավասարդյանը։

Այսօր Մոսկվայում հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին ասել է, թե Մոսկվան մտադիր է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը և, ըստ ռուս պաշտոնյայի, Մոսկվան շահագրգիռ է սահմանազատմամբ և ճանապարհների բացումով։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը պնդել էր, թե Պրահայում ստորագրած փաստաթղթով հայկական կողմը փակել է ԼՂ-ի կարգավիճակի հարցը, և դրանից հետո անհիմն են մեղադրանքները, թե Ռուսաստանն է հրաժարվել խնդրի կարգավորումն ապագային թողնելու իր առաջարկից: Նա նաև ասել է, թե Երևանն ու Բաքուն ուզում են խաղաղության պայմանագիր կնքել՝ ՄԱԿ֊ի կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Իսկ ըստ Լավրովի՝ Ալիևը մինչև Պրահան պատրաստ էր քննարկել կարգավիճակի հետաձգման հարցը, բայց Պրահայից հետո՝ Սոչիում մերժել է։ Ճի՞շտ է այն տպավորությունը, որ Կրեմլի ձախողումը Լավրովը ՀՀ-ի վրա է դնում։ Տեսանք՝ Պուտինը չի կարողացել Ալիևին համոզել հետաձգել կարգավիճակի հարցը, խաղաղապահների մանդատը։

Բորիս Նավասարդյանը հիշում է՝ առաջին անգամ չէ, որ Մոսկվան դիմում է այս միջոցին, Երևանի և Մոսկվայի միջև ցանկացած խնդիր, որի պատասխանատվությունը ՌԴ-ինն է, փորձում են մեղքը գցել ՀՀ-ի վրա։

«Երբ ՀՀ-ն և Ադրբեջանը բանակցում էին եվրոպական հարթակում, ՌԴ-ն անում էր գրավիչ առաջարկներ ՀՀ-ի համար, որ մեր լավ տարբերակն արհամարհում եք՝ գնալով այլ ուղիով։ Փաշինյանն իր խաղը խաղաց, ըստ էության ասելով՝ «Տղա եք՝ իրագործեք ձեր ծրագիրը»։ Եվ քանի որ ՌԴ-ն տապալվեց Սոչիում՝ չկարողացավ հասնել կարգավիճակի որոշման ժամկետը հետաձգելուն կամ խաղաղապահների մնալու ժամանակը երկարաձգելուն, հիմա օգտագործում է Պրահայում ընդունված հայտարարության փաստը, ամբողջ պատասխանատվությունը գցում է ՀՀ-ի վրա»,- ասաց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան