Էրդողանի խոսնակը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայում չի թիրախավորի ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Իրանի ուժերին

Լուրեր

30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայում հնարավոր ռազմական հարձակման դեպքում Թուրքիան չի թիրախավորի ՌԴ-ի, ԱՄՆ-ի կամ Իրանի զորքերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը, գրում է Bianet-ը։

«Մենք ունենք մեխանիզմ ռուսների և ամերիկացիների հետ: Մենք չենք թիրախավորում ռուս կամ ամերիկացի զինվորներին կամ ռազմական հենակետերը Սիրիայում և այլուր: Մեր թիրախները PKK/PYD/YPG-ի տարրերն են, և մենք նրանց ասում ենք, որ հեռու մնան այդ տարրերից։ Մենք մեր դաշնակիցներին ուղարկել ենք այն հաղորդագրությունը, որ մենք չենք թիրախավորելու ԱՄՆ ուժերը, քաղաքացիական անձանց, Ռուսաստանի կամ Իրանի ուժերը, և որ մեր թիրախները հատկապես PKK-ի և PYD/YPG-ի տարրերն են»,- ասել է Քալընը Al Jazeera-ի հետ հարցազրույցում։

Նոր ռազմական հարձակման մասին խոսելիս նա նշել է, որ «ոչ մեկից թույլտվություն չեն հարցնում, երբ բախվում են ազգային անվտանգության սպառնալիքի, այլ միայն այն համակարգում են դաշնակիցների հետ»։

Հավելենք, որ Պենտագոնը կտրուկ դեմ էր արտահայտվել Սիրիայում Թուրքիայի նոր հնարավոր ցամաքային գործողությանը։

Էմմա Չոբանյան