Հայաստանյան ՀԿ-ներն ահազանգում են ՄԱԿ-ին ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների սպառնալիքի մասին

Լուրեր

27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
Բոլորը

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ նամակով դիմել են Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Նդերիտուին՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքի մասին։

Նամակում, որը պատրաստել և ներկայացրել են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ, ասվում է․

«Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմից անցել է երկու տարի, բայց անվտանգության հիմնական խնդիրները դեռ չեն լուծվել։ Շատերի հիմնարար իրավունքները շարունակվում են ոտնահարվել, նոր բախումների ու վայրագությունների զգալի ու ահագնացող վտանգ կա։ Հատկապես տագնապալի է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների իրականացման հավանական սցենարը։ Ադրբեջանի կառավարության ծայրահեղ ատելությունը և ռազմատենչ հռետորաբանությունը, հայկական հուշարձանների ոչնչացումը և մշակութային ժառանգության յուրացումը, ադրբեջանական զինված ուժերի բացառիկ դաժանությունը, բռնության կիրառման շարունակական սպառնալիքները, ահաբեկումը բնորոշ են ցեղասպանական վայրագություններին։ Էթնիկ զտումների սցենարը կարող է իրականություն դառնալ, եթե ադրբեջանական կողմի հանցագործությունները մնան անհասցե, և պաշտոնական Բաքվի վրա արդյունավետ ճնշում չգործադրվի՝ բռնությունից զերծ մնալու համար»։

Կազմակերպությունները նշել են, որ այս իրավիճակը պետք է պատշաճ ուշադրության և գնահատականի արժանանա միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից: «Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ լայնածավալ հարձակումը բացահայտ ագրեսիայի ակտ էր՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, և Ադրբեջանը շարունակում է տարածքներ օկուպացնել Հայաստանի արևելյան և հարավային հատվածում ՝ կենսապահովման զգալի մարտահրավերներ ստեղծելով տեղի բնակչության համար։ Եվ այնուամենայնիվ, շատ հայտարարություններ, այդ թվում՝ գլխավոր քարտուղար Գուտերեշի հայտարարություններից մեկը, չեզոք երանգ ունեն։ Սա միայն ոգևորում է ագրեսորին», – շեշտել են նամակի հեղինակները:

Քաղհասարակության ներկայացուցիչները ողջունելի զարգացում են համարել Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը, որն աշխատում է Հայաստանի տարածքում, սակայն նշել են, որ դրա առաքելության ժամկետը ընդամենը երկու ամիս է, և այն բավարար անձնակազմ չունի տեղում: «Ավելին, Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, չի համաձայնի երկարաձգել առաքելության ժամկետը՝ առանց զգալի միջազգային ճնշման, սակայն շատ կարևոր է, որ նման միջազգային առաքելությունը մնա որպես ուժի հետագա կիրառումը կանխելու մեխանիզմ: ՄԱԿ-ը կարող է ունենալ իր խոսքն այստեղ, բայց նաև քննարկել այս առաքելությանը միանալու ջանքերը: Միջազգային ավելի ազդեցիկ ներկայությունն ու ներգրավվածությունը խաղաղության միակ հույսն է՝ հաշվի առնելով երկու կողմերի միջև ուժերի ահռելի անհավասարակշռությունը: Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման ռիսկը պետք է ավելի մեծ ուշադրության արժանանա։ Բաքվին պետք է պարզ լինի, որ աշխարհը հետևում և ակնկալում է, որ նա կհրաժարվի ուժի և ահաբեկման շարունակական կիրառումից և կսկսի ուղիղ բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հետ, որոնք, կլինեն միջազգային միջնորդությամբ։ Պետք է ճնշում գործադրվի նաև Բաքվի վրա, որպեսզի թույլատրվի մարդասիրական մուտքը տարածաշրջան (այս պահին միայն ԿԽՄԿ-ն ունի մուտք), հատկապես ՄԱԿ-ի համար», – ասված է նամակում։

Եզրափակելով նամակը՝ կազմակերպությունները նշել են, որ թեև ԼՂ հիմնախնդիրը կարող է թվալ փոքրամասշտաբ հակամարտություն, այն ուժի կիրառումը սովորական երևույթ դարձնելու վտանգավոր նախադեպ է ստեղծում և թուլացնում է հակամարտությունները լուծելու և կանխելու համար նախատեսված միջազգային շրջանակներն ու ինստիտուտները, այդ թվում՝ ՄԱԿ-ը: