ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Հնդկական օվկիանոսում ևս մեկ նավ կալանելու մասին

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

ԱՄՆ զինված ուժերը Հնդկական օվկիանոսում իրանական նավթի մաքսանենգության մեջ մեղադրվող ևս մեկ լցանավ են առգրավել՝ իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակման ժամանակ, գրում է DW-ն։

Դեպքը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց, որ Հորմուզի նեղուցի մոտ երկու նավ է առգրավել։ Դա, իր հերթին, պատասխան էր ԱՄՆ ուժերի կողմից Բենգալյան ծոցում՝ Հնդկաստանի և Հարավարևելյան Ասիայի միջև նավի կալանման։

ԱՄՆ Պատերազմի նախարարությունը հայտարարել է, որ գիշերը ամերիկացի զինվորականները Հնդկական օվկիանոսում բարձրացել են Իրանից նավթ տեղափոխող «պատժամիջոցների տակ գտնվող պետություն չունեցող նավ»։

«Մենք կշարունակենք համաշխարհային ծովային հսկողությունը՝ խափանելու անօրինական ցանցերը և արգելելու Իրանին նյութական աջակցություն ցուցաբերող նավերի երթևեկը, որտեղ էլ դրանք գործեն»,- ասվում է հաղորդագրությունում։

Նավերի հետևման տվյալները ցույց են տվել, որ Majestic X նավթատարը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Շրի Լանկայի և Ինդոնեզիայի միջև, մոտավորապես նույն վայրում, ինչ Tifani նավթատարը, որը նախկինում առգրավվել էր ամերիկյան ուժերի կողմից։

Նավը, ըստ տեղեկությունների, ուղևորվում էր դեպի Չինաստանի Զուշան քաղաք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի